Մեր «խաղաղության կուտն» ու նրանց միլիոնանոց բանակը

23.07.2021

2021 թվականի տվյալներով Ամերիկայի ռազմական բյուջեն կազմում է 801 միլիարդ դոլար։ Համեմատության համար` երկրորդ տեղում Չինաստանն է 293 միլիարդով, իսկ Ռուսաստանը 5-րդն է` 65,9 միլիարդով։


Վերջերս ինչ որ ամերիկյան հիմնադրամներից մեկը Հայաստանում, ի թիվս այլ թեմաների, նաև խաղաղության թեմայով ինչ որ կոնֆերանս էր կազմակերպել, ինձ էլ էին տենց հրավիրել, բայց դե ես մերժեցի։ Էդ հարցերում իմ դիրքորոշումը հստակ ա։


Գիտե՞ք ինչի ես չեմ հասկանում ու չեմ կարողանում մաս կազմել նմանատիպ գլոբալիստական ու պացիֆիստական քարոզիչների կազմակերպած անհայրենիք ու անսեռ քննարկումներին, որովհետև ես տեսնում եմ, որ խաղաղություն քարոզող հիմնարկը տարեկան 800 միլիարդանոց բանակ ա պահում։ Որովհետև ես տեսնում եմ, որ այդ նույն հիմնակրը իմ երկիր տարատեսակ կրոնական կազմակերպությունների ա գործուղում, ֆինանասավորում, ովքեր բանակ չգնալու, զենք չբռնելու քարոզով են զբաղված։ Ու, եթե պետությունն իրանց ամեն դեպքում ուղարկում ա բանակ, այդ հիմնարկը պատժում ու տուգանում ա այդ պետությանը։ Հետո տարատեսակ անհայրենիքների ա ֆինանասավորում, ովքեր ծաղրում են բանակը, արժեզրկում հաղթանակները։


Ու, երբ այդ կտերը կերած հայ հասարակությունը կարծում է, որ ամերիկացին ու «քաղաքակիրթ» աշխարհը իր դարդով է քնում ու հելնում, մտածում ա, որ գլոբալիստական աշխարհն իրան պաշտպանում ա, մեկ էլ մի օր արթնանում ու տեսնում է, որ նույն Ամերիկայի ստեղծած դաշինքի անդամը, նույն ամերիկյան կործանիչներով հայկական դիրքերն է ռմբակոծում, 44 օր հայ զինվորների սպանում ու ոչ մեկ դրա դեմը «չի կարողանում առնել»։


Ասածս ինչ է. որքան կարող եք ազգայնական մեծացրեք ձեր երեխաներին, որքան կարող եք սիրեք ձեր հայրենիքը։ Հակառակ դեպքում ձեզ ու ձեր երեխաներին խաղաղության ու համերաշխության կուտ են տալու, ասելու են, որ ձեզ բանակ պետք չի, ու դրան զուգահեռ իրանք միլիարդներ են ներդնելու իրանց բանակների մեջ, որ անհրաժեշտ պահին F-16-ը կախեն ձեր էրեխեքի պաշտպանած դիրքերի վրա։


Արամ Գևորգյան

լլլլ.jpg