02.03.2024

Ներքին Հանդ, Փոքր Հանդ։ Սյունիքի պատմության 20-րդ դարասկզբի հերոսական էջեր գրած այս գյուղը, մոռացվում է, անտեսվում։ 1906 թ այս Ներքին Հանդը իսկական ճակատամարտ տվեց, հաղթական ճակատամարտ։
Կարծեք հենց այս փոքրիկ գյուղի վրայով է անցնում թուրքական երկու աշխարհները` Թուրքիան կովկասյան թրքախոսներին միմյանց կապող ուղին։ 20-րդ դարասկզբին Ներքին Հանդը չինական պարիսպ դարձավ այդ ճանապարհին: (Գ.Սմբատյան, Սյունիք, պատմություն և հիշողություն) ։
Հիրավի, այսօր ավելի քան ակնհայտ է, որ Ներքին Հանդը կանգնած է մեծ Թուրանի ճանապարհին և դարձյալ անտեսված և կարծեք թե մոռացված։
Ընդհամենը 64 հեկտար, ոմանց համար դժբախտ, դժգույն, ոմանց համար`Հայրենիք։
Այնտեղից են սկսվում դեպի գերված Կովսական, Ջրական, Միջնավան և Հադրութ տանող ճանապարհները։ Մենք դեռ ճակատամարտ ունենք տալու։
Իսկ թե ինչպիսին կլինի այն` հերոսական և հաղթական, կախված է նրանից,թե արդյոք մենք կունենանք կամք և ողնաշար ձևավորելու ազգային իշխանություն։
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ