top of page

Ո՞րն է Փաշինյանի «հակառուսական» քայլերի իրական նպատակը

05.10.2023



Նիկոլ-ռոբասերժ տանդեմի, դրա սպասարկու 99 տոկոսով ծախու մամուլի եւ դեբիլային քաղաքագիտության «դիսկուրսի» ներկայիս նետված գլխավոր թեման Փաշինյանի «հակառուսական» քաղաքականությունն է։

Նշվում է, որ Ռուսաստանը կարող է դրանից բարկանալ եւ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար, օրինակ՝ կտրել կամ թանկացնել գազը եւ այլ էներգակիրներ, խոչընդոտներ ստեղծել Վերին Լարսում, խնդիրներ ստեղծել Ռուսաստանում աշխատող հայերի եւ առհասարակ հայ համայնքի համար, եւ այլն։

Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ տարբեր մաստերի խոսափողերն ու խոսնակներն իրենց հերթին հաստատում են դա, օրինակ՝ Կրեմլի խոսնակը մի քանի անգամ ակնարկեց, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։

Ավելորդ չէ հիշեցնել, որ նույնաբովանդակ «քննարկումներ» էին տեղի ունենում 2014-15-ից սկսած, երբ ՌԴ վերնախավը կայացրեց Կովկասից հեռանալու որոշումը, որը պետք է իրագործվեր Հայաստանի ոչնչացմամբ։ Կազմվեց Լավրովի անունով պլանը, հակահայ ռազմա-քաղաքական, քարոզչական արշավ ծավալվեց, որը շարունակվում է մինչ օրս, պարտադրվեցին տնտեսական, պաշտպանական, արտաքին քաղաքական եւ այլ ոլորտներում Հայաստանի հնարավորությունները ծայրաստիճան սահմանափակող համաձայնագրեր։

Այսինքն, Ռուսաստանը ռազմավարական որոշում է կայացրել եւ իրագործում է իր ռազմավարությունը, քարոզչական կեղտոտ մանիպուլյացիաներով եւ Հայաստանում իր ծավալուն եւ շերտավորված ագենտուրայի ձայնակցությամբ, որի վրա դրված է տեղի ունեցողի պատճառահետեւանքային կապերը նենգափոխելու եւ կենցաղային-պրիմիտիվ փաստաբանությամբ հանրությանն ապակողմնորոշելու առաքելությունը։

Այսպիսով, ինչ է թաքնված Նիկոլ-քպ-ի «հակառուսական քայլերի» եւ դրա շուրջ քարոզչական աղբի տակ։ Քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանի մեկնությամբ՝ «ՔՊ հրապարակային վարքը Մոսկվայի ուղղությամբ ունի երեք հիմնական դրդառիթ.

ա/ Ռուսաստանյան Դաշնության հակահայ քայլերի համար «օրինակերպ» պատրվակ ստեղծելը,

բ/ երկրի համատեղ ծրագրավորված կործանման համար ամբողջ մեղքը ռուսների վրա բարդելը եւ

գ/ ստոկհոլմյան սինդրոմից ձերբազատվող հայ հանրությանը հաճոյանալը:

Երեք գործոնով էլ շահագրգռված է Մոսկվան՝ առաջինը ռուսներին ինդուլգենցիա է տրամադրում հակահայ ծրագրի իրականացման համար, իսկ երկրորդն ու երրորդը կոչված են ամրապնդել իր ազդեցության ագենտ Նիկոլ Փաշինյանի դիրքերը հայ հանրության մեջ: Երեքն էլ հարվածում են ՌԴ վարկին, բայց Մոսկվան այս պահին ավելի բարձր շահեր ունի, քան ՀՀ հանրության, շեշտենք՝ հատկապես հայաստանյան հայության շրջանում ռուսասիրությունը»:

Սա է հայ-ռուսական «հակասությունների» ներկայիս կրկեսի եւ Նիկոլ-ՔՊ-ի քայլերի իմաստն ու նպատակը՝ Հայաստանի ոչնչացման ռուսական ռազմավարության ավարտական փուլում Մոսկվայի եւ մյուսների համար ձեւավորել «ամուր ալիբի», ինչպես Արցախի պարագային «բանավոր հայտարարությունը»։ Դրա համար անհրաժեշտ է Նիկոլի «հակառուսական մանդատ»՝ ռուսական փրկչության սինդրոմից ազատվող հանրության տրամադրությունները կառավարելու համար, որը փորձ է արվում ապահովել Կրեմլի եւ տեղական ռուսապատկան պրոպագանդոնների ակտիվ քարոզչությամբ եւ Նիկոլի ռոբասերժ հենակության նոր փուլով՝ ԱԺ, մեդիա եւ այլ հարթակներում վերսկսած ավանդական նողկալի «բանավեճերով»։

Նկատենք՝ գետնի վրա իրական «հակառուսական» որեւէ քայլ չի արվում։ Մեկ օրինակը բավարար է՝ Մոսկվան հայտարարել է, որ եռակողմ հայտարարության պայմանները փոխվել են, սակայն դրանք պետք է կատարվեն մնացած հարցերի կարգավորման համար։ Այսինքն՝ Մոսկվան ու Բաքուն պաշտոնապես հրաժարվում են իրենց պարտավորություններից, այսինքն՝ եռակողմ հայտարարության խախտումների հետեւանքները, մասնավորապես Արցախի ոչնչացումը, չպետք է վերացվեն։ Պաշտոնական Երեւանը ընդունել է այս իրողությունը եւ ամեն ինչ արել է այն միջազգային ատյաններում օրինականացնելու համար։

«Շուշի» շաուրմայանոց ենք բացում՝ հայրենիքը պահելու փոխարեն. Մանուշակ Ստեփանյան | «Զրույցներ հայության մասին»​

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

bottom of page