top of page

Չինաստանն ընդդեմ Հայաստանի. ինչո՞ւ է Պեկինն բացեիբաց աջակցում է թուրքական ծրագրին

21.08.2023



Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նիստին Չինաստանի ներկայացուցիչը չհիշատակեց ՄԱԿ դատարանի որոշումը Բերձորի միջանցքի վերաբերյալ։ Փոխարենը, միջազգային նորմերի ու կանոնների վերաբերյալ շաղակրատանքի քողի տակ նա խոսեց Մոսկվա-Բաքու-Երեւան «եռակողմ», իրականում՝ Հայաստանի դեմ ռուս-թուրքական համաձայնությունների շրջանակում Հայաստան-ազերբայդժան հարաբերությունների կարգավորման եւ փոխզիջումների մասին։


Ինչ է նշանակում տվյալ պարագայում փոխզիջումը՝ դա հայկական կողմի զիջումն է տարածքային, հաղորդակցությունների եւ այլ հարցերում։ Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը ռուս-թուրքական «ձեւաչափին», ինչն իր հերթին նշանակում է աջակցություն Անկարայի ծրագրերին։


Չինաստանը 2020-ի հոկտեմբերին ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի խնդրանքով տապալեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանաձեւի քննարկումը։ 2021-ի ապրիլին Սյունիքի հարավում երկաթուղու և հատկապես ավտոմայրուղու շուրջ Հայաստանին պահանջներ առաջադրելով, Չինաստանի արտգործնախարար Վան Ին հղում էր անում չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի կարիքներին ու օգուտներին և ակնարկում «այն զարգացման ուղին, որն ընտրել է հայ ժողովուրդը, հաշվի առնելով երկրի իրողությունները»։


ՄԱԿ ԱԽ նիստում Պեկինի դիրքորոշումը երեւանյան ռուսապատկան մամուլի ներկայացուցիչների համար «պարզաբանել է» Չինաստանի դեսպանը, կրկնելով նույն թեզերը եւ իր կողմից ավելացնելով, որ Չինաստանը դեմ է արտաքին միջամտությանը Հայաստանի ներքին գործերին։ Չին-դիվանագետերենից թարգմանաբար դա նշանակում է, որ Պեկինը դեմ է միջամտությանը Փաշինյանի «խաղաղ օրակարգին», որը ՀՀ քաղաքական իրավունքներից հրաժարվելու, տարածքների օտարման ու միջանցքների օրակարգն է։


Թշնամական դրվածք Նիկոլի «խաղաղ օրակարգի» ու բանավոր հայտարարությունների հիմքով ողորմելի «ալիբին» նույնքան ողորմելի ու խոցելի վիճակում է դնում Արցախը ցեղասպանելու եւ Հայաստանի վերացման ծրագրերի շուրջ կոնսենսուսի կողմերին։ Արցախում վճռվել է մի քանի կայսրության մնացորդների ճակատագիրը։ Ներկայում վճռվում է այդ կոնսենսուսի մասնակիցների ճակատագիրը։ Հայ ժողովուրդը շատ մոտ ապագայում պետք է պատրաստ լինի «հասցեագրել» ու տնօրինել այն։


«Շուշի» շաուրմայանոց ենք բացում՝ հայրենիքը պահելու փոխարեն. Մանուշակ Ստեփանյան | «Զրույցներ հայության մասին»​

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

bottom of page