top of page

Չորրորդ մահը


«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահվան դեպք է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։


«89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։


Մահացածը կին է։ Հայաստանում կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքը գրանցվել էր մարտի 26-ին։ Եվս երկուսը մահացել էին մարտի 29-ին։


Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 571–ի։ Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածներից 30–ի վիճակը ծանր է։

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page