Վրաստանի վարչապետը սքանչելի շուն է նվիրել Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- T S
- 4 мар. 2020 г.
- 1 мин. чтения

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շուն է նվիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոնբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն: Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։ Շնորհակալ եմ»: