top of page

Ֆրանսիայի դեսպանն էլ դեմ չէ արցախահայերի ցեղասպանությանը՝ հակառակ Ֆրանսիայի պառլամենտի որոշման

17.07.2023



Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որը մի քանի օրից ավարտելու է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, Ֆրանսիայի ազգային տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը ողջունել է «Հայաստանի կառավարության խիզախ հանձնառությունը հանուն խաղաղության և ժողովրդավարության՝ ի հեճուկս չափազանց դժվար համատեքստի»:


Դեսպան Լույոն այսպիսով կրկնում է իր գործընկերոջ՝ Երեւանում ԱՄՆ դեսպան Քվինի «սխրանքը»․


1․ կանգնում է Հայաստանի, Արցախը ներառյալ, բնակչությանը շարունակական սպանդի ու նեյրո-լինգվիստիկ կոդավորման ենթարկող Նիկոլի հակադեմոկրատական քաղաքականության թիկունքին,


2․ ոտնատակ է տալիս միջազգային հիմնարար սկզբունքները, աջակցություն հայտնելով Փաշինյանի՝ արտաքին ասպարեզում միջազգային սկզբունքների անտեսման ջանքերին, բացառելով Արցախի բնիկ մեծամասնության՝ իր հայրենիքում հազարամյա ազգային պետական կյանքը շարունակելու իրավունքը (իր ելույթում դեսպան Լույոն Արցախի վերաբերյալ կիրառեց «էթնիկ փոքրամասնություն» եզրը եւ հայտարարեց, որ բնակչության «ձգտումը միայն խաղաղ ապրելն է»)։


Սա ասում է մի երկրի դեսպան, որի խորհրդարանի զույգ պալատներն ընդունել են Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւեր, ընդգծելով ստատուս-քվոյի անընդունելիությունը եւ 1994-ի շփման գծին վերադառնալու անհրաժեշտությունը։ Մի երկրի դեսպան, որի նախագահը փորձում է միջազգային օրակարգում պահել Արցախի խնդրի քաղաքական կարգավորումը։


Ֆրանսիայի կառավարությունն իր ծանուցողական ծառայությունների կողմից անշուշտ վաղուց տեղեկացված է պարոն Փաշինյանի՝ երկիցս իշխանության բերվելու ծածուկ բոլոր զսպանակների մասին։ Տեղյակ է կառավարության սպեցիֆիկ որակին եւ ներկայացուցչական մարմին ԱԺ-ի կոպիրկինյան ծագման մասին։ Հետեւապես պատկերացնում են, թե որքանով է իր բոլոր ճյուղերով դրածո իշխանությունը արտահայտում պետության ինքնիշխանության աղբյուր ժողովրդի կարծիքը։ Կարծում ենք այս հանգամանքների բերումով է տիկին Լույոյին նախորդած դեսպան Ջոնաթան Լաքոթը բազմիցս դիմել հայ հանրությանը, որպեսզի այն արտահայտվի ուղիղ, կառավարությունից ու խորհրդարանից անկախ։ Ֆրանսիան տեղյակ է անշուշտ, որ հանրային ձայնը չի հնչում մամուլի 99 տոկոսի էջերից, քանի որ դրանք ֆինանսավորվում են օտար ծառայությունների ուղղորդումներով։ Ուստի մնում են հատուկենտ միջոցներ՝ լսելի դարձնելու բուն Հայաստանի ձայնը, երկրի պահանջը, երկրի առաջարկն ու տեսակետը։

Հայ հանրությունը Ֆրանսիայի դեսպանի պաշտոնին ավելի միանշանակ դեմք տեսնելու ցանկություն ունի, որն առաջացել է տիկին Լույոյի պաշտոնավարման հենց սկզբից եւ ուժեղացել տիկնոջ շուրջ խիստ կասկածելի ասեկոսեների ու սկանդալային հրապարակումների առիթով։


«Շուշի» շաուրմայանոց ենք բացում՝ հայրենիքը պահելու փոխարեն. Մանուշակ Ստեփանյան | «Զրույցներ հայության մասին»​

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

bottom of page