top of page

Ֆրանսիայի երեք քաղաքապետեր Գորիսում մարդասիրական բեռ են ուղեկցում Արցախ

  • YO
  • 30 авг. 2023 г.
  • 1 мин. чтения

Իսկ Երևանի քաղաքապետի թեկնածուները բակեբակ երգում են Ավետ Բարսեղյանի անմակարդակությունները...



30.08.2023


Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,

Սիրում է կյանքում նա իր... աթոռը:


Պարույր Սևակ



Հայկական պետության մայրաքաղաքի փողքաղաքապետը, քաղաքապետի թեկնածուն, խուսափում է հրապարկային Արցախի այսօրվա վիճակի մասին խոսել, հորդորելով լրագրողներին վերալեկներից ու քաղաքային առօրյա խնդիրներից հարց տալ։


Իսկ Փարիզի քաղաքապետը, որ Ֆրանսիացի է, իր հսկայական մայրաքաղաքի հոգսերը թողած, ժամանում է Հայաստան, որ Արցախին օգնություն հասցնելու փորձ անի։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն դիմել է Ֆրանսիայի տարածքային մարմիններին՝ Արցախ մարդասիրական ավտոշարասյուն հասցնելը կազմակերպելու կոչով: Շարասյունը գուցե Արցախ չմտնի, բայց առնվազն միջազգային ասպարեզում հայտնի քաղաքական գործչի հոգու ճիչն է։


Նրա հոգին ցավում է Արցախի, 120 հազար արցախահայության համար։ Իսկ Ավինյանը հոգի չունի։


Սիրտն էլ լոկ քաղաքապետ է ուզում։


Միքայել Ոսկանյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page