top of page

Ֆրանսիան ու Հայաստանը վաղը սպառազինության ձեռքբերման մասին պայմանագիր են ստորագրելու. Ֆրանսիայի ՊՆ

  • YO
  • 22 окт. 2023 г.
  • 1 мин. чтения

21.10.2023

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան ու Հայաստանը մտադիր են ձևակերպել Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության գնման մասին պայմանավորվածությունները:  Այս մասին նա հայտարարել է Le Parisien-ին տված հարցազրույցում: 


Նախարարը նշել է, որ Հայաստանը պետք է պաշտպանի իր բնակչությանը և ապահովի սահմանների անվտանգությունը: «Կիրակի օրը մենք պաշտոնապես կձևակերպենք ՀՀ կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակով սպառազինության ձեռքբերումը»,- ասել է նա:


Նա նշել է, որ խոսքը, մասնավորապես, պայմանագրի ստորագրման մասին է, որը թույլ կտա պաշտպանել ՀՀ օդային տարածքը:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page