top of page

Դավաճանական անտարբերություն

06.11.2020

ՖԲ-ում շատերն են տարակուսանքով հարցնում, թե ողջ աշխարհին այդքան գիտնականներ տված հայ ժողովուրդն ինչու՞ չի զարգացրել ռազմական արդյունաբերություն՝ հզորանալու և վտանգի պահին ուրիշներից կախում չունենալու համար։ Մի՞թե չգիտեք այդ հարցի պատասխանը։ Զարմանալի է։


Բա ինչու՞ ժամանակին չէիք կիսում ԳԱԱ գիտնականների մտահոգությունն ու բողոքները, երբ ամեն տարի պետբյուջեի հատկացումները փաստում էին, որ անկախացումից ի վեր մեր երկրի գիտությանը տրվում էր 1%-ի ֆինանսավորում , իսկ շրջակա երկրներում ՝ մինչև 7%։ ԳԱԱ տարեկան ժողովների ժամանակ բեմում բազմած վերնախավն արգելում էր արծարծել այդ շա՜տ կարևոր խնդիրը։ Ուստի և երիտասարդ գիտնականները աշխատանք էին փնտրում օտար ափերում՝ ընտանիք պահելու խնդիրը ուսած։ 1%-ի ֆինանսավորմամբ ի՞նչ գիտություն նորանկախ երկրում...


Մինչդեռ Անկախության համար բռունցքված ժողովրդին խոստանում էին ապավինել մեր գիտական մեծ ներուժին՝ ձգտելով նմանվել զարգացած երկրներին։ Ու այդ ողորմելի ֆինանսավորման արդյունքում փոշիացավ մեր գիտական ներուժը՝ աղքատ երկրում դառնալով անցանկալի տնվոր և ձգտելով դեպի օտար ափեր և ծառայելով օտարներին։ Ապրել էր պետք... Մի խոսքով՝ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ զարգացնելու և այդ ճանապարհով երկիրը հզորացնելու համար հոգածու իշխանություններ և կառավարություն է պետք։ Էլ մի՛ փնտրեք այդ հարցի պատասխանը...


ՋԵՄՄԱ ԲԱՌՆԱՍՅԱՆ

ԳԱԱ Լեզվի ինստիտուտի գիտնական

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page