top of page

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել, Վանեցյանը, Աշոտյանը, Շարմազանովը, Միհրան Պողոսյանը շտապել են միանալ ու իրենց ներկայությամբ սպանել շարժումը

05.05.2024



Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ Տավուշի համար պայքարը տեղափոխվում է Երևան, և ոտքով քայլելով գալու են մայրաքաղաք:


Նա և մի խումբ քաղաքացիներ արդեն սկսել են իրենց քայլերթը:


Արքեպիսկոպոսի սույն նախաձեռնությունը ոգևորություն է առաջացրել Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների և նրանց համախոհների շրջանում, այն ողջունել են նաև որոշ հասարակական և քաղաքական գործիչներ, որոնց առաջադրված են մեղադրանքներ, և նրանք գտնվում են հետախուզման մեջ:


Մասնավորապես նախաձեռնությանը մինալու և աջակցելու մասին հայտարարել են Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բազմաթիվ պատգամավորներ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԴԱՀԿ նախկին պետ, «Հայոց համազգային միասնություն» կուսակցության ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան), ՀՀԿ փոխնախագահ, կալանավորված Արմեն Աշոտյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:


Պարզից էլ պարզ է՝ ինչու են այս մարդիկ միացել Բագրատ Սրբազանին: Եթե նրա մտքերն ու գործերը ազնիվ են, նա պետք է ժամ առաջ ձերբազատվի այս խմբակին, որն ուղարկված է մեկ կենտրոնից մաքուր շարժումը արատավորելու, պղծելու և ոչնչացնելու համար:

Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page