top of page

Հայաստանը Նիկոլից փրկողները

07.05.2024



Արդեն երգն էլ գրեցին: Մեջն էլ արդեն զզվելի դարձող Յարխուշտան հասցրեցին սովորականի պես խռճկել:


Զզվելի, ասֆալտի հայրենասեր յարխուշտիստների պարով էլ համեմել:


Սփյուռքով, Աստծով, Հայաստանով, հայով, բան-ման ...


Շարասյունը սարքել են քոչարյանա-սերժական շարժակազմ ու տոնելով, ուրախ ու եջանիկ գալիս են Երևան:


Սա միակ ազգն է աշխարհում, որն այսքան արհավիրքներից հետո էլ պրիմիտիվագույն մի բան չհասկացավ. որ քաղաքական պայքարը երգով ու տոնով չէ, այլ` գաղափարախոսությամբ, գաղափարով և քաղաքական օրակարգով: Սրբազան Գալստանյանի սրբազան գալուստին սպասած ու այդ օրը տեսածները իրենց հարց չեն տալի՞ս, թե ո՞րն է տարբերությունը առանց գաղափար հռչակելու իշխանության եկած Նիկոլի և շարասյան մեջ գրկվող-պաչվող պայուսակները թեք գցող ապերոների ու խնամված, բայց անուղեղ բազմաթիվ նախկինիստ պարմանուհիների գաղափարը, նպատակը, գաղափարախոսությունը:


Նիկոլին հեռացնելը՞:


Լավ է, Նիկոլը պետք է անպայման հեռանա, ու եթե գալստականները հեռացնեն` էլի բան է` մեծ բան է:


Բայց դրանից անդին ո՞րն է օրակարգը, ու՞ր են գնում, ու՞ր են ձգտում: Ինքնուրույն հզորանալու հիմար մի՞տքն են կենսագործելու, թե՞ շարունակելու են ծախող ստրկատիրոջ ոտքերն էլ ավելի լիզել, որ իրենց կարճ ու ստրկական խելքով իրենց էլ չծախի:


Ինչի՞ են հավատում: Բացի Քրիստոս ու եկեղեցի ու մեկ էլ ապուշ Սփյուռք վկայակոչելուց` էլ ի՞նչ են դավանում:


Համատարած պրիմիտիվիզմը նախ սոսկումով է պատում: Հետո հասկանում ես, որ ամեն բան արդար է:


Այսպիսի ուղեղով սրանք հայրենիք ունենալու իրավունք չունեն:


Եվ շուտով չեն ունենա:


Պար, խինդ ուրախություն: Նիկոլին հեռացնելու հարց չկա, Հայաստանը սահմաններ չունի, քաղաքական օրակարգ չկա, գործակալ կաթողիկոսը մեր թիկունքին է, Աստված մեր մեջ է, Հայաստանը փրկված է:


Հա: Փրկված է: Դուք արդեն փրկել եք Հայաստանը:


Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page