top of page

Ով և ինչու է ուզում ոչնչացնել երևանյան բուհերը, որոնց պատերը հիշում են Արամ Խաչատրյանին, Հովհաննես Շիրազին, Վիկտոր Համբարձումյանին, Սերգեյ Մերգելյանին...

08.05.2024



Եթե տուն ունես, ուրեմն, տունդ պետք է ունենա հասցե: Եթե տունդ արժեք ունի, նրա արժեքն, առաջին հերթին, հայրական և պապական ժառանգությունն է: Եթե հայրական տունդ ավելի հարուստ ես դարձնում, նրա արժեքն ավելի է մեծանում:


Եթե հարցը գիտության տան մասին է, ուրեմն, խոսքն արդեն գնում է հոգևոր արժեքների մասին: Ինչպե՞ս կարելի է գիտելիք ստանալ, եթե հոգիդ չի կանչում այնտեղ, ուր դու գիտես որ հայրդ է սովորել, պապերդ են սովորել, որտեղ դու գիտես, որ պատմություն է կերտվել:


Ամեն ինչ իր հասցեն պետք է ունենա: Եթե դու փոխես հասցեդ, կփոխվի նաև տանդ անունը: Իզուր չէ, որ շատ դեպքերում տան անվան փոխարեն ասում են նրա գտնվելու վայրի անունը՝ հասցեն:


Հարցին՝ որտեղի, պատասխանն է՝ այնտեղի, և ամեն ինչ հասկանալի է դառնում:

Եվ եթե հանկարծ այդ հարցի պատասխանը լինի անհասկանալի և անճանաչելի, ուրեմն, ինչ-որ բան փոխվել է, ուրեմն արդեն չկա այն, ինչ կար: Ուրեմն առանց պատմության երբեք չի լիում շարունակություն:


Ի՞նչը պիտի շարունակես, եթե չունես սկիզբը: Իսկ պատմությունն առաջին հերթին վայրի ու պատերի մեջ է: Եթե ուզում ես զարգանալ, տեղն ու անունը պետք է թողնես, պետք է ավելացնես միայն որ տեղեր, նոր անուններ:


Բայց ինչպե՞ս պետք է աելացնես, եթե ուզում ես ոչնցաչնել այն, ինչ կար:


Եվ եթե մարդիկ ասեն, թե ժամանակները փոխվել են և ավելի նոր, ավելի ժամանակակից մի բան է պետք, դրա համար պետք է հիմնահատակ ոչնչացնել այն ինչ կա՞ր: Ուրեմն հարց է առաջանում՝ ինչ հիմքերի վրա պետք է նորացնեք այն, ինչ կար: Ակնհայտ է, որ դրանք պետք է լինեն ուրիշ: Եվ եթե ուրիշ հիմքերի վրա նոր կառույց եք ստանում, ուրեմն ձեր կառույցն արդեն այն չէ:


Եկե՛ք հարցնենք նրանց, ովքեր այդ ֆանտաստիկ միտքն ունեն՝ ինչ կառույցներ եք ուզում սարքել և ինչի համար:


Այո, ժամանակները փոխվում են, երևի արդեն փոխվել են, չգիտես՝ ինչ է կատարվում աշխարհում, բայց երևի փոխվում են հենց այն պատճառով, որ ինչ-որ սատանաներ մոռացել են հինը, մոռացել են պատմությունը, մոռացել են՝ որտեղից են գալիս և ուր պետք է գնան և արդեն սարքում են այն, ինչը պետք է դառնա կամա թե ակամա հուշարձան մարդկության պատմության բնական զարգացման փլուզման: Որովհետև եթե դու ունես հոգի, ուրեմն կարող ես ստանալ կրթություն:


Փորձե՛ք խցկել ձեր գլուխների մեջ մի բան, որը ոչ մի կապ չունի ձեր ցանկությունների ու ձեր հոգու հետ: Միակ կապն անկշտությունն, ագահությունն ու նյութականն է: Դա էլ է ցանկություն, բայց արդեն սատանայական:


Ուրեմն ունես տուն՝ ունես հասցե, չունես հասցե, ուրեմն տուն էլ չունես:


Մեր ցանկությունը հիմա մեր տունը ոչնչացնե՞լն է:


Հարցն այն է՝ ուզո՞ւմ ես դու ոչնչացնել քո տունը: Իհարկե չես ուզում: Ուրեմն հարցն ուրիշ է՝ ո՞վ է ուզում ոչնչացնել քո տունը:


Կոչ եմ անում՝ մի՛ կպեք մեր հոգուն, մի՛ բարձրացրեք ձեր ձեռքը կրթության ճեմարանների վրա: Այնտեղ է մեր հոգին, այնտեղ է ազգի հոգին:


Ռուբեն Գրիգորյան

Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page