top of page

«Եկել էի 2-3 օրով, բայց տեսնելով աղետը չկարողացա հեռանալ». ինչպես էր մեր նեղ օրերի բարեկամ Նիկոլայ Ռիժկովը անձամբ ղեկավարում հայերի փրկությունը, իսկ 30 տարի անց՝ զգուշացնում մոտալուտ աղետի մասին

01.03.20204



«ԵԿԵԼ ԷԻ 2-3 ՕՐՈՎ, ԲԱՅՑ ՏԵՍՆԵԼՈՎ ԱՂԵՏԻ ՄԱՍՇՏԱԲՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՈՐ ՑԱՎԸ՝ ՉԿԱՐՈՂԱՑԱ ՀԵՌԱՆԱԼ»


Նիկոլայ Իվանովիչը ամեն մի հայի սրտում նախ կմնա, որպես Սպիտակի երկրաշարժի ժամանակ օգնության հասած մեծ բարեկամ: 1988 թվականի հենց դեկտեմբերի 7-ին նա նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու եւ տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել՝ բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ, գրում է «Իրավունքի» իր հոդվածում լրագրող Հրանտ Սարաֆյանը:


Երբ նրան հարցրել են, թե ինչպես ստացվեց, որ Խորհրդային միության պես մեծ երկրի վարչապետը Սպիտակի երկրաշարժից հետո 2 ամիս մնաց Հայաստանում, նա պատասխանել է. «Ես եկել էի 2-3 օրով, բայց տեսնելով աղետի մասշտաբներն ու մարդկանց խոր ցավը՝ չկարողացա հեռանալ: Պետք էր կազմակերպչական շատ աշխատանք, իսկ բոլոր հայերի հոգում վիշտ կար։ Առանց կազմակերպված օգնության՝ նման աղետը դժվար էր հաղթահարել»։


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՆԻԿՈԼԱՅ ԻՎՈՆՈՎԻՉԸ 2018-ԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԷՐ՝ ՄՈՏԱԼՈՒՑ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ


ՀՀ ազգային հերոսը մշտապես սպասված էր Հայաստանում, նրան Գյումրիում ընդունում էին հարազատի պես: Սակայն, ջերմ հարաբերությունները, ինչպես ամեն մի բարի հիշողություն ի չիք դարձավ չարաբաստիկ 2018 թվականին: Այո, ՀՀ ազգային հերոսը մեր երկրին պատուհասած հերթական աղետի ժամանակ կրկին Հայաստանում էր՝ լինելով ՌԴ -Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա համանախագահը: Նիկոլայ Իվոնովիչի ղեկավարած պատվիրակությունը 2018 թվականի ապրիլինի Հայաստանի խորհրդարանում փակ հանդիպում էր ունեցել հայ պատգամավորների հետ, որի ժամանակ իրեն բնորոշ անկեղծությամբ զգուշացրել էր, թե աղետ է սպասվում: Նա 2018 թվականի իրադարձությունները համեմատել էր ուկրաինական Մայդանի հետ եւ նկատի ունենալով այդ շարժումը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին՝ ասել. «Այդ հիմարիկը երբեք վարչապետ չի դառնա»: Հայ պատգամավորներից Ռիժկովին շատ կոշտ հակադարձել էին ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանը եւ այն ժամանակ դեռ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Ռիժկովի այս խոսքերը, որոնք այսօր մարգարեական են թվում, իշխանափոխությունից հետո՝ այդպես էլ չներվեց, թեպետ դեռ հարց է ով ում եւ ինչ պետք է ներեր, գուցեեւ ինքն այլեւս չցանկացավ այլեւս լինել ՌԴ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը: Նրան այդ պաշտոնում փոխարինեց Պյոտր Տոլստոյը: Ու սա դարձավ Նիկոլայ Ռիժկովի վերջին այցը Հայաստան:


«ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԸ 90 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ Է ԱՆԿԵՂԾ ՈՒ ՊԱՐԿԵՇՏ ԵՒ ՍՈՎՈՐ ՉԷ ԹԱՔՑՆԵԼ ԻՐ ՏԵՍԱԿԵՏԸ»


Ի դեպ, Ռիժկովի այս խոսքերը շատ արագ ընկան դեռ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ականջը եւ նա Հայաստան ժամանած ռուս պատգամավորներից որոշեց հանդիպել միայն ՌԴ ընդդիմադիր ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի եւ նրա տեղակալ Վիկտոր Վոդոլացկիի հետ: Չնայած կար նախնական պայմանավորվածություն, բայց այդպես էլ չկայացավ նրա հանդիպումը ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ: Տեղի ունեցածի մասին «Իրավունք»-ն այն ժամանակ զրուցել է Կ. Զատուլինի հետ:

«Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ, որին ես ներկա չեմ էլ եղել, Նիկոլայ Ռիժկովն իրենց կարծիքով՝ վիրավորական է խոսել Փաշինյանի հնարավորությունների մասին: Անկեղծ ասած, այդպես էլ չհասկացա, թե ես դրա համար ինչու եմ «մեղավոր» «Ելքի» պատգամավորների առաջ, երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասել: Մինչդեռ մարդիկ, ովքեր հավակնում են Հայաստանում ամեն ինչի՝ ամենաբարձր պաշտոնների, ազգային լիդերության, առնվազն պետք է օգուտ քաղեին այդ հանդիպումից ու հնարավորությունից, ոչ թե փիառվեին Նիկոլայ Ռիժկովի կամ իր ասածի հաշվին: Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլայ Ռիժկովը հայ ազգի հերոսն է, 90 տարի ապրել է անկեղծ ու պարկեշտ եւ սովոր չէ թաքցնել իր տեսակետը: Ես իրենից երիտասարդ եմ եւ ոչ թե պատգամավորական, այլ մարդկային էթիկան ինձ թույլ չի տալիս ու իրավունք էլ չունեմ իրեն ասելու, թե ինչպես խոսել կամ ինչ խոսել: Իհարկե, հասկանալի է, որ որոշ շրջանակի ցանկությունը մեծ է շարունակելու այս պատմությունը, բայց կարծում եմ՝ սա արդեն անցյալում է», - թերթի հետ զրույցում թեմային այսպիսի վերջակետ դրեց Զատուլինը:


Այս մասին այն ժամանակ «Իրավունք» թերթը առիթ է ունեցել պարզելու նաեւ անձամբ Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Թերթի հարցին, թե այդքան նեղսրտե՞լ էիք Ձեզ ուղղված ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի խոսքերից ու որոշեցիք անձամբ չգնալ ռուս պատգամավորների հետ հանդիպման, Փաշինյանն արձագանքեց. «Եկեք ես դա չմեկնաբանեմ»

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page