Մոսկվա-Երևան ավիատոմսերը վերջացել են րոպեների ընթացքում՝ Ռուսաստանում զորահավաք հայտարարելուց հետո
- YO
- 21 сент. 2022 г.
- 1 мин. чтения
21.09.2022

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան մասնակի զորահավաք հայտարարեց:
Դրանից հետո դրամատիկ փոփոխություններ տեղի ունեցան: Օրինակ, հաշված րոպեների ընթացքում սպառվեցին մոտակա օրերին բոլոր ավիաընկերությունների Մոսկվա-Երևան չվերթների տոմսերը:
Հավանաբար, ՌԴ քաղաքացիները շտապ ապաստարան են փնտրում պուտինյան զորահավաքից խուսափելու համար: