top of page

Շուշի. մի հաղթանակ, որ չներեցին մեզ

8 мая 2025 г.
2 мин. чтения

09.05.2025



Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենավեհ օրերից մեկն է։ 1992 թվականի հենց այդ օրը՝ հայ զինվորների և հրամանատարների՝ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ազատագրվեց Շուշին։ Այդ հաղթանակը ոչ միայն ռազմական նշանակություն ուներ, այլ հոգևոր ու ազգային վերածննդի խորհուրդ։ Հաղթանակ, որը խորտակեց զոհի հոգեբանությունը և աշխարհին ցույց տվեց, որ հայ ժողովուրդը կարող է պաշտպանել իր արժանապատվությունը։


Բայց այդ հաղթանակը որոշ ուժեր երբեք չներեցին մեզ։


Չներեց այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով դեռ 1992-ի գարնանը հայտարարում էր, թե Արցախի հարցի ընդունելի լուծումը պետք է լինի այն՝ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով։ Շուշիի ազատագրման օրը նա գտնվում էր Թեհրանում։ Այդ լուրը նրան չուրախացրեց։ Նրա քաղաքական հաշվարկները փլուզվեցին, երբ պարզ դարձավ, որ ժողովուրդն ընտրել է պայքարի ճանապարհը։


Սակայն տարիները ցույց տվեցին, որ նույնիսկ հաղթանակը կարող է վերածվել ժամանակավոր հանգրվանի, եթե այն չամրապնդվի արժեհամակարգով, պետականությամբ և ժողովրդական վստահությամբ։

Երկրորդ և երրորդ նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, երկար տարիներ օգտվեցին այդ հաղթանակից՝ որպես լեգիտիմության հենակետ, բայց երբեք չձեռնարկեցին Արցախը միջազգային ճանաչման տանող վճռական քայլեր։

Նրանք հրաժարվեցին Արցախի վերաինտեգրման քաղաքական ռազմավարությունից՝ այն թողնելով մշուշոտ բանակցությունների և լարախաղացության դաշտում։ Նրանք թուլացրին պետությունն ու բանակը՝ խորտակելով վստահությունը պետության նկատմամբ։


Եվ այդ ամենի դառը պտուղը հավաքեց չորրորդ վարչակարգը՝ արդեն բացահայտ պարտվողական, ով ոչ միայն հանձեց Շուշին և Արցախը, այլ փորձեց ջնջել նաև հաղթանակի հիշողությունն ու իմաստը։ Նա գահ բարձրացավ ժողովրդի ուղեղներն ու արժեքները խեղաթյուրելու ճանապարհով։ Նա սերմանեց փողի և հանգստության պաշտամունք՝ ազգային արժանապատվության փոխարեն։ Նա վերածեց Շուշին «ադրբեջանական քաղաքի»՝ պետական մակարդակով հնչեցրած ծաղրի։


Այսօր մեզ փորձում են արգելել նույնիսկ երազել։ Բայց մենք՝ Արցախի Պահպանության Կոմիտեում, ասում ենք հստակ.


Հիշողությունը չի կարելի արգելել։

Հաղթանակը չի կարելի ջնջել։

Շուշին չի կարելի մոռանալ։


Մենք հիշում ենք նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին այս հաղթանակի համար։

Մենք հիշում ենք գեներալներին ու զինվորներին, ովքեր գնացին հակառակ դավաճան իշխանությունների կամքին՝ կատարելու ժողովրդի ցանկությունը։

Մենք չենք մոռանում։ Եվ չենք լռելու։


Այսօր, երբ մեր երկրում իշխում է Վիշապի ժառանգորդը՝ բազմագլուխ, կեղծավոր ու անհայրենիք, մենք կրկին ենք ասում.


Շուշին մերն է։ Նա սպասում է։

Եվ մենք կվերադառնանք։


Փառք հերոսներին։

Խարան դավաճաններին։

Հավերժություն Հաղթանակին։


Yerevan Online Mag.

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page