top of page

Ռուս ուղղափառ եկեղեցու կատարյալ խայտառակության օրը

5 мая 2025 г.
2 мин. чтения

05.05.2025



Քաղաքական հնչեղությամբ «օրհնություն» ստանալն այս օրերին դարձել է դիվանագիտական նոր կարգավիճակ՝ երբ կաթոլիկից ավելի կաթոլիկ ես, իսկ ուղղափառից՝ ուղղափառ։ Հենց այս կերպ կարելի է նկարագրել Ռուսաստանի ամենաբարձր աստիճանի հոգևորական Կիրիլի որոշումը՝ սուրբ Օլգայի շքանշանով պարգևատրել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային։


Այո, ճիշտ կարդացիք։ Կինը, որն ամուսնու հետ պաշտոնապես ղեկավարում է երկիր, որտեղ տասնամյակներ շարունակ ջախջախվում են քրիստոնեական եկեղեցիները, ցեղասպանվում են քրիստոնյաները, այսօր արժանանում է ուղղափառ աշխարհում բարձրագույն պարգևներից մեկին։ Ռուսական եկեղեցին՝ պատրիարք Կիրիլի գլխավորությամբ, վաղուց այլևս հոգևոր կառույց չէ, այլ քաղաքական գործիքի վերածված հաստատություն, որը փոխանակ ծառայելու բարոյական արժեքներին ու ճշմարտությանը, օրհնում է բռնապետերին, արդարացնում պատերազմներն ու վարձատրության շքանշաններ է բաժանում նավթադոլարներով սնվող կեղծ «հումանիզմի» ջատագովներին՝ սրբության դիմակի տակ թաքցնելով համատարած կործանարար կեղծավորությունը։


Հնարավոր է նաև՝ դա ռուս պատրիարքի էկզոտիկ սիրո արձագանք է Բաքվի՝ «բոլոր կրոնների օրրան» կերպարին, որն այսօր առաջ է մղվում ադրբեջանական քարոզչամեքենայով՝ ինչպես գունագեղ փաթեթով շոկոլադ՝ առանց փակցված թուղթը կարդալու։


Արդեն ոչ միայն Կիրիլ պատրիարքն է այցելում կամ պարգևներ բաժանում։ Շուտով Բաքու է ժամանելու Իսրայելի վարչապետը։ Կատարյալ կրոնական համադասարան։ Միայն Դալայ Լաման է դեռ բացակայում, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նոր կրոնական թափը՝ գուցե նա էլ շուտով շտապի դեպի Բաքու։


Խաչը, կիսալուսինը, Դավթի աստղը, բուդդայական աղոթքի թմբուկը և սրբազան նավթը՝ բոլորը հավաքված են մեկ տեղում։ Ո՞ւմ է պետք Սուրբ Գողգոթան, երբ կա Բաքու՝ սրբազան երկխոսության, նեոֆիթ-հումանիզմի ու նավթային հոգևոր վերածննդի գլխավոր բեմը։


Երբ սրբությունը դառնում է վարկանիշ բարձրացնելու գործիք, իսկ հավատը՝ դեկոր քաղաքականության բեմում, ապա այս շքանշանները այլևս պարգև չեն, այլ՝ դիմակներ։ Իսկ դիմակներով խաղացող դերասաններն այսօր հերթ են կանգնել Բաքվի բեմահարթակին։


Ի վերջո, միայն մեկ հարց է մնում։ Երբ կտեսնենք Ալիևին՝ վանական հանդերձանքով, ընթերցելիս Թալմուդը, Ավետարանն ու Ղուրանը՝ միաժամանակ։ Այդ ժամանակ բոլոր կասկածները կվերանան՝ Բաքուն իսկապես վերածվել է կրոնական նոր Մեծ Պարսպի։ Ուրախացե՛ք, հավատացյալներ ողջ աշխարհից։ Ձեր ապագան Բաքվում է։


ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page