top of page

Ինչպես Այվազովսկու կտավները սառը պատերազմի տարիներին կանխեցին միջուկային հարձակումը


Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ հետաքրքիր փաստեր բացահայտվեցին նրա նկարների մասին, որոնք, ըստ էության, կանխել են միջուկային պատերազմը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։


Պարզվում է` սառը պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի առաջնորդներ Ջոն Քենեդին ու Նիկիտա Խրուշչովը հանդիպել են Սպիտակ տանը, ամերիկացի նախագահը հրամայել է բանակցությունների սրահում կախել Այվազովսկու կտավները։


Առանցքային են եղել այն երկու նկարները, որոնք նվիրված են մի հետաքրքիր փաստի. 1891-1892 թվականներին սովորական ամերիկացիները մթերքով բեռնած երկու նավ են ուղարկում երաշտից տառապող Ռուսաստանին։ Դա ընկերության նուրբ ակնարկ էր, ինչը թույլ է տվել հանել լարվածությունը ու նպաստել բանակցություններին, որոնք կանխել են միջուկային պատերազմը։

Այսպես է մեծ դասականը շատ տարիներ անց օգնել, որ աշխարհում խաղաղություն պահպանվի, գրում է պարբերականը։


Մոսկվայում անցկացված տոնակատարությանը ներկա է եղել Այվազովսկու թոռնուհի Օլգա Արցեուլովան, որը հատուկ ժամանել էր Ղրիմից։ Նա պատմել է ծովանկարչի` Ղրիմի հանդեպ սիրո ու «փոքր հայրենիքի» հանդեպ նվիրվածության մասին։


Այվազովսկու պատվին տոնական միջոցառումների պատրաստմանը ակտիվորեն մասնակցել է հայկական համայնքը։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page