top of page

Առանց զենքի Արցախն ազատագրեցինք, զենք-զինամթերքով նվեր տվեցինք

Մի ազգային ողբերգության պատմություն



23.09.2023


Կներեք, մի քիչ շատ եմ գրում այս օրերին: Կամ ընդհանրապես շատ-շատ եմ գրում այս օրերին:


Չէ, հոգեխանգարմունքի մեջ չեմ: Ինչպես լրբի լшկոտներն են սովորաբար իմ մասին ասում` անհավասարակշիռ էլ չեմ: Ուղղակի լցված եմ шտ ելությш մբ: Եվ զայրացած եմ: Նողկանքի աննախադեպ զգացում ունեմ: Անարգանքի զգացողություն: Եվ որ ամենասարսափելին է` կատարյալ անկարողության զգացում և գիտակցում:


Գիտեմ, որ այն ինչով քառասուն տարուց ավելի ապրել եմ` դրա մեծ մասը լինելով դրսում` ոչնչանալու է: Ոչնչանալու է նաև մի քանի հազար տարվա պատմությունն ու ժառանգությունը: Իմ պապերի ստեղծամը և անգամ նուանց գերեզմանները:

Ու դա ոչ թշնամու պատճառով:


Թշնամին այսօր նախևառաջ ոչնչացող ժողովուրդն է: Ինքնաոչնչացումն ամենամեծ թշնամանքն է հանդեպ հայրենիքի, հանդեպ հողի: Հանդեպ պապերի: Այս ժողովուրդը մեծագույն թշնամին է իր զբաղեցրած տարածքի: Իր պապերի շահած, պահած և հանուն դրա ինքնազոհաբերությամբ հարյուր հազարներով կյանքները տված հանուն հայրենիքի:


Որպես պատմաբան ու քաղաքագետ` առանց դույզն իսկ սխալվելու հնարավորության` պնդում եմ. այս ժողովրդի վարքը ու պահվածքը աննախադեպ է մարդկության քաղաքական պատմության մեջ: Նման բան չի եղել: Չի եղել նաև նման համաժողովրդական անուղեղություն: Եվ անգամ կործանվող ու թուլացած Բյուզանդիայում` օսմանների հայտնվելու նախաշեմին, երբ կայսրությունիցմի փոքր տարծք էր մնացել, իսկ ժողովուրդն ու արքունիքը խայտառակ վիճակում էին` ոչ այսպիսի վիճակ կար և ոչ այսպիսի մտայնություն կամ որակ:


Կոստանդնուպոլիսը կայսրն ու բյուզքնդացիները պաշտպանեցին մինչև վերջ և արքան հնկավ պարսպի վրա` սուրը ձեռքին, անդավաճան զորքով շրջապատված ու սրբացավ դարերի համար:


Հիմա Հայաստանն առանց կռվի հանձնված է: 44 օրերը կռիվ չէին: Դա դավաճանական նահանջ էր, որում հինգ հազար մարդ որպես թնդանոթի միս մնաց անօդաչու երի տակ և տեղ տեղ հերոսաբար կռվելով` մատուցվեց թշնամուն: Ժողովուրդը չկռվեց, բանակը չկռվեց, պետությունը չկռվեց:


Հետո դրա համար դավաճանների խմբից ոչ ոք ոչ մի հաշուվ չպահանջեց:

Նույ ը` առավել սարսափելի դրսևորումներով կրկնվեց հիմա: Մեկ օրվա կիսատ, անհատական դիմադրություն միայն: Հերոսական հորջորջված արցախցին մեկ օր անգամ չկռվեց: Կռվեցին առանձին հերոսական արցախցիներ: Անհատներ: Խմբեր, խմբիկներ:


Հատորդ օրն Արցախն ընկավ: Հիմա ահռելի զենք հանձնեցին:


Բա սա ժողովու՞րդ է: Պատի՞վ է: Կյանքի իրավու՞նք է: Կենսունակ երկի՞ր է:


Ես ամաչում եմ, որ հայ եմ: Ամաչում եմ, որ չեմ կառուցել իմ անձնական գերբարեկեցիկ կյանքը, ամբողջությամբ չեմ նվիրվել բիզնեսին, չեմ դարձել ամերիկյան բժիշկ կամ իրավաբան, տասնհակ հազարվոր հայաստանցիների պես չեմ թքել Հայաստանի վրա և Նյու Յորքում կամ Փարիզում չեմ կերտել ինձ համար մի նոր, լիովին անհայրենիք, միայն նորհայրենիքով մի աշխարհ, այլ աշխատել եմ հանուն նրա, որ որպես մասնագետ իմ ներուժը մի օր ի սպաս դնեմ հանուն իմ ժողովրդի: Մի ժողովրդի, որ հիմա պարզվում է թրիք է: Անհայրենիք:


Հայրենավաճառ: Դավաճան: Ստրուկ: Եվ ստորաքարշ:


Այո դա այդպես է: Պարզապես ձեզ ոչ ոք այդ մասին մինչ հիմա չի ասել: Նույն ժողովրդի հատկանիշն է` ինքնամեծարվել, դաժանորեն պատժել ամեն քննադատողի, ինքն իրեն ֆետիշացնել և երբևէ իր արատներից որևէ բան չլսել: Ոչ թե չշտկել, այլ անգամ չլսել, որ շտկել:


Հիմա սա իմ դիմադրությունն է թշնամուն: Մեր ամենաահավոր թշնամուն` մեր ներքին թշնամուն` մեր սին ու նողկալի այսօրվա չարժեքներին, հանրային սովորույթներին, այս սոսկալի ցածր հասարկության պարտադրած կանոններին:


Հիմա ես ամեն ինչի վրա այլևս թքած ունեմ: Հստակ է: Կասկած չկա, որ Հայաստանը ամենաշատը մեկ-երկու տարուց Արևմտյան Ադրբեջան է լինելու: Եվ կասկած չկա այլևս, որ Արցախի այսօրվա դեպքերն ու կոտորածը խաղ են թվալու գալիքի ֆոնին:


Ինձ տարիներ շարունակ քննադատել են, տարիներ շարունակ հայհոյել են:


Համարել են հիստերիկ, համարել են ծայրահեղական, համարել են անհավասարակշիռ:


Եվ չի եղել մի մասշտաբային կամ անկյունաքարային կանխատեսում, որ ես արել եմ և որը չի իրականացել: Չի եղել: Չկա: Չի եղել մի դեպք, որ իմ կանխատեսումից շատ ավելի վատ ու շատ ավելի ծանր սցենարով է ամեն բան զարգացել:


Պետք է խոստովանեմ. տրվելով ամբոխի պահանջներին, անսալով անարի և հարմարվողական ամեն տեսակի քաղաքական ընկերների և ծանոթների, լինելով մեկ տարի մի քաղաքական ուժի ղեկավար մարմնի անդամ ևկաշկանդված լինելով այդ ուժի քաղաքական առանձին մոտեցումների դոգմաներով` ես մեղք եմ գործել` չխոսելով ահավոր ճշմարտությունն ամբողջությամբ, չասելով այն ամենն ինչ տեսնում եմ և այն ամենն ինչ գյների ողջ խտությամբ լինելու է:


Հիմա ձեռնոցները հանված են այլևս: Թքած ունեմ բոլորի և ամեն ինչի վրա: Իմ հայրենիքի կորուստն այլևս, անխուսափելի է: Այդ եզուակացությանն եմ ես եկել հարյուրավոր ժամեր խորհելով, համադրելով ամենատարբեր տվյալներ, ուսումնասիրություններ անելով և անգամ եմկ տարում հատուկ ու նպատակային քաղաքագիտական բազմահատոր ուսումնասիրություններ քրքրելով:


Սա վերջն է: Ուրեմն լսեք ճշմարտությունը: Ճշմարտությունն է ամենաբարձր արժեքը:


Ճշմարտության բացակայությունն ու թշնամաբար մերժումն է մեր ազգի այսօրվա կործանման ամենախորքային պայքարը: Ինքնաճանաչման պակասը, կեղծիքով սեփական արատները թաքցնելու ստորագույն մոլուցքը, փոխանակ ինքնաքննադատաբար անընդհատ դեպի լավը գնալու:


Այսօր, երբ հասել ենք մեր պատմության վերջին, ես, քանի որ ոչնչից այլևս չեմ վախենում` ուզում եմ ասել ողջ ճշմարտությունը մեր մասին և վերհանել արմատներն այն վարքագծի, որի արդյունքում մենք աշխարհում ամենաանհավատալի սցենարով հեռանում ենք պատմության թատերաբեմից:


Մի քիչ դիմացեք: Շուտով գրելու բան չի լինի: Կարդացող էլ չի լինի: Գրեմ, որ մի քանի տասնամյակ անց եվրոպացի կամ ամերիկացի երիտասարդ պատմաբաններն իմանան թե ինչպես մի հսկա նախիր հեռացավ պատմության իր հազարամյա թատերաբեմից:


Դուք էլ կողքից վկան եղեք գործընթացի: Ես կամավոր և անվճար մեկնաբանում եմ այն ձեզ համար:


Հ.Գ. Քանի որ պարզապես հավես չունեմ հանդուրժելու ազգային մտքի առանձին գոհարների շարադրումն իմ էջում` անցած օրերին արգելափակել եմ շուրջ երկու հարյուր մեկնաբանողի և անգամ տասնյակ հետևորների: Ու էլի եմ արգելափակելու: Պատիժ չէ դա անշուշտ, բայց էջս ու աչքերս մի քիչ սանիտարական հիգիենիկ վիճակում են մնում:


Երբեմն ծաղրելով եմ պատասխանում, երբեմն` կոպտորեն վիրավորելով: Դա էլ լավ եմ անում: Մահվանից առաջ հիվանդին ոչ ծխելն է վնաս, ոչ էլ խմելը: Եվ ոչ էլ առավելևս իրեն թունավորողի վրш թքելը:


Մի քիչ էլ դիմացեք:


Շուտով Արցախը մեզ համար երանելի սցենար է թվալու:


Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page