top of page

«Սրբազան» նախագիծը

05.05.2024



Ողբերգությունը այն չէ, որ այս մարդը նստել է մանկուրտների առջև:

Ողբերգությունն այն է, որ ինքը հավատարիմ է մնում իր եկեղեցու սուրբ առաքելությանը, իսկ իր եկեղեցին` ոչ:


Սա մեկ-երկու արքեպիսկոպոսի պայքար չպետք է լիներ:


Նորին պղծությունը եթե պղծություն չլիներ` ինքը` իր տիրացուներով ու կղերներով հանդերձ այս մի եպիսկոպոսի կողքին ասֆալտին նստած պիտի լիներ: Ողջ եկեղեցիով: Բոլոր տերտեր-աբեղա-վարդապետ-եպիսկոպոսներով: Բոլորով:

Ու պիտի ազատագրական պայքար սկսեին:


Դեռևս վաղուց:


Իրենց պարտքն է:


Պարտք, որը չեն կատարում:


Ինչպես ողջ ժողովուրդն է հրաժարվել իր հայրենիքի հանդեպ իր պարտքից:


***


Եթե Բագրատ եպիսկոպոսը հստակորեն իրեն հայտարարությամբ չի հեռացնում նախկիններից, ապա իր ողջ շարժումը ծառայելու է միայն ու միայն փաշինյանական ռեժիմի ու դրա դիրքերի ամրապնդմանը:


Պլեբսը կործանարար նախկիններին ավելի է ատում քան ցեղասպան ու հայրենահանձ ներկաներին: Պլեբսն այդպիսին է:


Ու նախկինների զանգվածային աջակցությունը եպիսկոպոսին` միայն ամրապնդելու է Փաշինյանի ռեժիմը: Եվ դա նախկինների ճամբարում հրաշալի գիտեն: Հրաշալի գիտե նաև Բագրատ եպիսկոպոսը: Ու եթե չանի այդ հայտարարությունը` ուրեմն ինքն էլ կներքաշվի պրոնիկոլյան օրակարգի կատարման ուղեծիր ու կծառայի դրան:


Հայկ Մարտիրոսյան

Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page