top of page

Ռուսական զորքը Հայաստանում. ե՞րբ պետք է այն հեռացվի

11.10.2023



Կարսի, Արարատ լեռան շրջանի, Նախիջեւանի, Արցախի ռուս-օսմանյան օկուպացիայից հետո պատրաստվում է Հայաստանի մնացած տարածքի օկուպացիան։ Ռուսաստանի կողմից իր երկկողմ եւ ՀԱՊԿ գծով պարտավորություններից պաշտոնական հրաժարումը նրա ռազմական ներկայությունը Հայաստանում դարձրել է օկուպացիոն։

Արցախի օկուպացիան «հիմնավորվեց» եռակողմ հայտարարության եւ ռուսական զորքի տեղակայման պայմանների իբր փոփոխությամբ, իրենց ազդեցության ագենտ Նիկոլի ընծայած ալիբիով։ Երեկ ՌԴ ԱԳՆ «հիմնավորեց» Հայաստանի մնացած տարածքի օկուպացիան։ Սխեման եւ ալիբին նույնն են։

Ռուսական «հիմնավորումները» բացահայտում են Հայաստանում ռուսական ռազմական ներկայության իրական բնույթն ու գործառույթները՝ Հայաստանի պետականության կազմաքանդում եւ տարածքների օտարում միջանցքների եւ անկլավների պատրվակով, Հայաստանում Մոսկվայի ագենտուրային վարչակարգերի անվտանգություն։ Սոթք-Խոզնավար գծով, ինչպես եւ Տավուշի մարզում տեղակայված ռուսական ստորաբաժանումները նույն գործառույթն ունեն, ինչ Արցախում՝ օկուպացիայի երաշխավորումը գետնի վրա, հայկական հնարավոր նախաձեռնությունների զսպումը եւ հայկական կարողությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանցումը թշնամուն։ Պատահական չէ, որ Մոսկվան իր զորքի գործառույթը Հայաստանի մնացած տարածքում արդեն անվանում է «խաղաղապահ»։

Մոսկվա-Բաքվի եւ Անկարայի վերջին օրերի հայտարարությունները վկայում են գործընթացներն արագացնելու մասին։ Հարկ է լինելու կռվել ռուսի ու թուրքի դեմ։ Ռուսական օկուպացիոն զորքը չպետք է Հայաստան մտնի Հակարիի կամրջով։ Հայաստանում տեղակայված ռուսական օկուպացիոն ստորաբաժանումները պետք է հեռացվեն ամհապաղ՝ նրանց մոտ մնացած սպառազինությունը առգրավելով։

Ռուսական օկուպացիոն ստորաբաժանումները չպետք է հեռանան իրենց սեւ գործն անելուց հետո, նրանք պետք է հեռացվեն նախապես, այդպիսով կանխելով Մոսկվայի հետ պայմանավորվածությամբ օսմանյան ներխուժումը նրանց տեղակայման վայրերում, այդ թվում Գյումրիի բազայում։


Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page