top of page

Կոմունալ ուշացում


Կոմունալ վճարումների ուշացման դեպքում անջատումներ չեն լինի: Այդ մասին այսօր Աժ-ում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մատակարարող ընկերությունների հետ կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել:


«Ինչու մենք այդ մասին ավելի շուտ չէինք խոսում: Որովհետև չէինք ուզում, որ դա օգտագործվի կոմունալները չվճարելու ազդանշան, թե մեկ է՝ բան չկա, չենք վճարում ոչ մեկս»,- ասաց նա:


Վարչապետը զգուշացրեց, որ բոլոր նրանք, ովքեր այս օրերին աշխատավարձ ու նպաստ են ստանում և որոնց համար եկամուտների փոփոխություն չի եղել, առիթից չօգտվեն և իզուր պարտքեր չկուտակեն:


«Այդ ընկերություններն էլ են չէ՞ մեր ընկերությունները, նրանց մասին էլ պետք է մտածենք, որպեսզի վաղը չգան ասեն՝ բա «Գազպրոմ

Արմենիային» կամ «ՀԷՑ»-ին չե՞ք ուզում աջակցություն տալ»,- նշեց Փաշինյանը:


Աջակցությունը, վարչապետի համոզմամբ՝ պետք է լինի հասցեական ու թիրախավորված, որպեսզի այն իսկապես նպատակին ծառայի և դրանից օգտվեն միայն կարիքավորները:

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page