top of page

Ո՞վ է խոչընդոտում Հայաստանի ամենամեծ ներդրումային ծրագրին՝ Արագածի փեշերը միջազգային մակարդակի հանգստավայր դարձնելուն

  • 28 июн. 2024 г.
  • 2 мин. чтения

28.06.2024


«ՌԻԴ» ՍՊԸ հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի հարցազրույցը


Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի բնակիչները պարբերաբար փակում են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը՝ փորձելով անազնիվ եղանակով լրացուցիչ օգուտներ ստանալ՝ շանտաժի լեզուն օգտագործելով:


Նրանք պնդում են, թե իրենց գյուղատնտեսական նշանակության հողերը, ճանաչելով հանրային գերակա շահ, պետությունը ցանկանում է օտարել դրանք շուկայականից ցածր գներով։


Դեռ անցյալ տարի է Կառավարությունը հավանության արժանացրել ծրագիրը, և այն իրականացնելու նպատակով համաձայնություն է տվել հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ռիդ» ՍՊԸ-ին:


Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, կից հյուրատներով: Նախատեսվում է կառուցել նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի առուների և աղբյուրների ջրերը՝ հավաքվելով այնտեղ, ծառայեն ամբողջ տարածաշրջանի կարիքներին:


Բացի այդ, ըստ նախագծի, կառուցվելու է լեռնադահուկային համալիր 5 ճոպանուղային գծերով, մոտ 50 կմ սահուղիներով, հյուրանոցներով՝ իրենց ենթակառուցվածքներով։ Արագածի նախագիծն այժմ հանդիսանում է Հայաստանի ամենամեծ ներդրումային ծրագիրը:


Ներկայացնում ենք «ՌԻԴ» ՍՊԸ-ին վերագրվող մեղադրանքները, ստերն ու մոլորությունները՝ տալով մեր պարզաբանումները:



Վարդենուտ գյուղի բնակիչները ցանկանում են հողամասերի փոխհատուցման գների բարձրացում:


Գերակա շահ ճանաչված հողամասերի գները որոշվել են արտոնագրված գնահատողի կողմից ներկայացված գնահատման հաշվետվությունների համաձայն: Դրանց կազմման համար հիմք է ծառայել կադաստրի կոմիտեից ստացված պաշտոնական տեղեկատվությունը վերջին տարիների ընթացքում կատարված գործարքների վերաբերյալ:


Եթե համայնքի բնակիչները համաձայն չեն հողամասերի արժեքի գնահատման հետ, ինչո՞ւ նրանք չեն հրավիրում արտոնագրված մեկ այլ գնահատողի:


Իրականությունն այն է, որ գնահատումները կլինեն նույնը, քանի որ դրանք կատարվում են միևնույն չափորոշիչների հիման վրա: Ուստի ակնհայտ է, որ փորձ է կատարվում անհիմն գումանրներ շորթել և ապօրինաբար հարստանալ:


Պետք է նշել նաև, որ, օրենքի համաձայն, հողամասերը գնահատվել են կառավարության կողմից դրանք գերակա շահ ճանաչվելուց առաջ և այժմ գների փոփոխությունն օրենքով անթույլատրելի է:


Գյուղացիների պնդմամբ, բոլոր հողամասերը վարելահողեր են:


Խորհրդային միության փլուզումից հետո բոլոր հողամասերը բնակիչներին բաժանվել են անվճար: Դրանք գրեթե բոլորը խոտհարք են և 30 տարի շարունակ գույքահարկը բնակիչների կողմից, ըստ պաշտոնական տեղեկատվության, վճարվել է որպես անջրդի (չջրվող) հողեր:


Ի՞նչ շանտաժի և կեղծիքների են դիմում Վարդենուտի բնակիչները:


Ամեն գնով հարստանալու փորձ կատարող մի խումբ մարդկանց կողմից ահաբեկվում է ողջ գյուղը և նույնիսկ այն բնակիչները, որոնք ցանկանում են կնքել առքուվաճառքի պայմանագրեր, սպասման մեջ են: Միաժամանակ այդ խումբն տարբեր մեթոդներով փորձում է խոչնդոտել ծրագրի իրականացմանը:


Չնայած այդ խոչընդոտներին, արդեն իսկ իրականացվել են 30-ից ավել առուվաճառքի գործարքներ:


Ինչո՞ւ գյուղացիները չեն դիտարկում այլ վայրում գտնվող հողատարածքի հետ փոխանակումը:


Հանդիպումների ժամանակ մեր կողմից բազմիցս առաջարկվել է այլ հողամասերի հետ փոխանակման տարբերակը, որը բնակիչների կողմից մերժվել է, հավանաբար, հողամասերն ավելի թանկ արժեքով վաճառելու ակնկալիքով:


Ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի և գյուղի վրա:


Իրականացվող ծրագիրն առաջին հերթին մեծ տնտեսական աճ կբերի ոչ միայն Վարդենուտ և Արագած գյուղերին, այլև ամբողջ տարածաշրջանին:


Ինչ վերաբերվում է Վարդենուտ գյուղի զարգացմանը, ծրագրով նախատեսվող 100-ից ավելի մինի-ֆերմաներում կաշխատեն հենց գյուղի բնակիչները՝ հյուրնկալելով զբոսաշրջիկներին: Կստեղծվեն նոր աշխատատեղեր արդի մասնագիտություններով, ինչը հնարավորություն կտա համայնքի բնակիչներին, առաջին հերթին՝ երիտասարդներին, մնալ իրենց հայրենի հողում:


«ՌԻԴ» ՍՊԸ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page