top of page

Մակկենայի ոսկին

  • 13 июн. 2023 г.
  • 1 мин. чтения

13.06.2023

ՄԱԿԿԵՆԱՅՒ ՈՍԿԻՆ - MACKENNA'S GOLD


Ամերիկական գեղարվեստական կինոնկար (1969), ռեժիսոր Ջեյ Լի Թոմփսոն, գլխավոր դերերում՝ Գրէգորի Պեկ, Օմար Շերիֆ և այլ անվանի դերասաններ։ Ըստ Ուիլ Հենրիի համանուն վեպի, որի հիմքում ընկած է Ադամսի առասպելը Նյու-Մեքսիկո կորած ոսկու մասին։


Իմ խնդիրը կինոնկարի որակի մասին չէ, որն իմ կարծիքով գերազանց է և գերազանց ներկայացվել է ռուսերեն, տեսել եմ 1974-ին։


Իմ խնդիրը շերիֆ Մակկենայի ազգանունն է (շերիֆի դերը հրաշալի կատարեց Գրէգորի Պեկը), որովհետև առասպելը, վեպը, կինոնկարը կոչվում է ՄԱԿԿԵՆԱՅԻ ՈՍԿԻՆ։


Ազգանունը իռլանդիական է։ Կա երկու տարբերակ․

ա) Մակ-Կենա

բ) Մակ-Կեննա


Կան իռլանդացիներ Մակկենա և Մակկեննա։ Բուն իռլանդական ձևը ա) տարբերակն է։ Երկրորդ տարբերակը հայերենում բացառվում է։ Հայերենում, օրինակ, Մարիետտա (Marietta, Мариетта) չեն գրում, գրում են Մարիետա։ Հայերենը էական է, քանի որ բառի կոդը որոշվում է Հայոց Այբուբենով․


ՄԱԿԿԵՆԱ=Մ+Ա+Կ+Կ+Ե+Ն+Ա=

20+1+15+15+5+22+1=79 (ոսկի)


Այս ոսկին քողարկողներն ի սկզբանե ընտրել են շերիֆի ազգանվան ՄԱԿԿԵՆԱ տարբերակը։ Նրանք իմացել են Տիրի Ալգորիթմը, մասնավորապես, իմացել են հայերեն։ Իսկ հայերեն իմացողը կընտրեր ՄԱԿԿԵՆԱ-ն։ ՏԻՐԻ ԱԼԳՈՐԻԹՄ իմացողը կընտրեր ՄԱԿԿԵՆԱՅԻ ՈՍԿԻՆ անվանումը։ Այս անվանումը հուշում է, թե ոսկին որտե՞ղ է։ Կոնկրետ ոսկին Նյու-Մեքսիկոյում է եղել։ Իսկ այդ ոսկու սինթեզի բանաձևերը Հայոց լեզվում են։ Ահա այդ բանաձևերը․


Մակկենա=

Մ+ակկենա=20+59=79

կալցի+պրազեոդիմ=ոսկի (1)


Մա+կկենա=21+58=79

սկանդի+ցերի=ոսկի (2)


Մակ+կենա=36+43=79

կրիպտոն+տեխնեցի=ոսկի (3)


Մակկ+ենա=51+28=79

ծարիր+նիկել=ոսկի (4)

Մակկե+նա=56+23=79

բարի+վանադի=ոսկի (5)


Մակկեն+ա=78+1=79

պլատին+ջրածին=ոսկի (6)



Վիկտոր Վահանյան

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page