Հայ հասարակության զգալի մասը պատրաստ է ծախել Արցախը ու եղբայրանալ թուրքերի հետ՝ իրենց ղեկավարի նման
- YO
- 17 июн. 2023 г.
- 1 мин. чтения
17.06.2023

Հայաստանում, ինչպես բոլոր հասարակություններում, կա կարծիքների ու տեսակետների բազմազանություն քաղաքական ու ազգային խնդիրների վերաբերյալ։ Մի ստվար հատված պատրաստ է հանգիստ հրաժարվել Արցախից ու եղբայրանալ թուրքերի հետ՝ թվացյալ էժան պոմիդորի ու էլ ավելի թվացյալ խաղաղության դիմաց:
Նրանք, հավանաբար, չեն հասկանում, որ Արցախի վաճառքը և արցախահայության իրավունքների ժխտումը հայրենի հողում կարող են լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն այնտեղի հայերի ճակատագրի և անվտանգության համար, այլև հենց իրենց՝ «Հայաստանի հայերի» համար: Ալիևն ու մյուսները՝ արբելով երկնքից ընկած հաջողություններից, շարունակելու են իրենց տարածքային նկրտումները: Մի՞թե պարզ չէ, որ նրանց իրականում ոչ թե Արցախն, այլ Հայաստանն է պետք՝ Թուրքիայի հետ կապվելու համար:
Երկրորդ՝ Հայոց ցեղասպանության հիշատակի մերժումը լուրջ կորուստ է ազգային պատմական ինքնության համար։ Ցեղասպանության հիշողությունը հայերի ժառանգության և սերունդների մի մասն է, և այդ հիշողությունը վառ պահելն օգնում է կանխել նմանատիպ սարսափելի իրադարձությունների կրկնությունը ապագայում:
Հարկ է նաև հաշվի առնել, որ քաղաքական ղեկավարության կասկածելի դիրքորոշումները միշտ չէ, որ բերում են ցանկալի արդյունքների պետության համար։ Արցախի տարածքի մերժումը չի երաշխավորում կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում. դա միմիայն կբացի Արդբեջանի ախորժակը:
Խելքի՛ եկեք, վաղը կարող է ուշ լինել:
Աննա ՍԱՐԳՍՅԱՆ