top of page

«Զոհվածի մայրն ասել է՝ գնանք «Եռաբլուր», տես, թե ինչ են արել ծնողներդ, ինքը հանգիստ նստել է մեքենան»

  • 17 мая 2023 г.
  • 1 мин. чтения

17.05.2023

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, NEWS.am-ի հետ զրույցում հերքեց «Հայկական ժամանակում» տարածված տեղեկությունը, որ ինքը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առեւանգել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։


«Մենք այսօր Գարեգին Նժդեհում գտնվող վարչական դատարանից դուրս գալուց հետո նկատել ենք Աշոտ Փաշինյանին։ Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մոտեցել է նրան, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», տանենք, տես՝ ինչ են արել հերն ու մերդ։ Ոչ մի բռնություն չի եղել, ինքը հանգիստ բացել է դուռը եւ նստել։ Ես Աշոտին մատով չեմ կպչել, բառ չեմ փոխանակել հետը»,- պատմեց Գալեյանը։


Գարիկ Գալեյանը հերքում է նաեւ կայքի տեղեկությունը, թե Աշոտ Փաշինյանը վնասվել է, երբ մեքենայից նետվել է դուրս եւ ընկել մեկ այլ ծնողի մեքենայի տակ։


«Ավտոմեքենայում եղել են ինքն ու Ժորայի մայրիկը։ Աշոտը ճանապարհին դուռը բացել ու իրեն դուրս է նետել։ Ես մի կերպ եմ արգելակել, որ ավտոմեքենայիս տակ չընկնի։ Դրանից հետո Աշոտն ինքն իր ոտքով փախչել է՝ չենք էլ նկատել ինչպես։ Ի վերջո, տեսախցիկներ կան, թող տեսնեն՝ ինչ է եղել»,- ընդգծեց Գարիկ Գալեյանը։


 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page