top of page

Մեր ողջ տրագիկոմեդիկ իրականությունը պատկերված է այս նկարում. Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի տունն է՝ Երևանի ամենակենտրոնական մասում

  • 2 часа назад
  • 1 мин. чтения

19 ՕԳՈՍՏՈՍԻ, 2026



Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից՝ Արամ Մանուկյանի տունն է՝ Երևանի ամենակենտրոնական մասում։ Ինչը հավաստող հուշաքարը փակցված է շենքի պատին։


Հեիրք չի, որ շենքն ինքնին փլուզման եզրին է, ներսում աճող ծառերն էլ իսկական ջունգլի են հիշեցնում։ Բայց սա տրագիկոմեդիայի միայն մի կեսն է։ Մյուս կեսն այն է, որ շենքի ՆԵՐՍՈՒՄ լուսավորություն է տեղադրվել և գիշերային ժամերին շենքը նման ռոմանտիկ տեսք է ստանում։ Իհարկե, բարձր կարելի է գնահատել լուսավորություն տեղադրելու հեղինակների ցինիզմի մակարդակը։


Շենքը լքվել ու նման իրավիճակում է հայտվել, վստահաբար, ոչ շուտ քան 2000-ականների առաջին կեսը։ Եվ ի՞նչը պիտի խանգարեր իրար հաջորդող իշխանություններին, որ այս շենքը նման բախտի չարժանանար։ Սա վերաբերում է նաև Դաշնակցությանը, որը 1999-2018թթ․ լինելով իշխանության մաս, տիրելով բազմաթիվ բիզնեսների ու լծակների, ոչինչ չի արել շենքի ճակատագիրը փոխելու համար։ Մեկ այլ մշակութային հուշարձանի վրա, այդ հուշարձանի տեսքն աղավաղելու գնով, Արամ Մանուկյանի վիճելի արձանը տեղադրելու փոխարեն, երկու տասնամյակի ընթացքում կարելի էր այս շենքի հարցը լուծել։


Ասվածը վերաբերում է նաև ներկայիս իշխանություններին, որոնք ճոռոմաբանելու, քաղաքական այլախոհների ունեցվածքն ու բիզնեսը յուրացնելու փոխարեն, կարող էին նման շենքերի վրա ուշադրություն դարձնել։


Եվ եթե ենթադրենք, որ տվյալ շենքը մասնավոր սեփականություն է և սեփականատիրոջ վեջը չի, թե ինչ կլինի շենքի հետ, ապա այն պետականացնելու համար շատ ավելի հիմնավոր հիմքեր կգտնվեն, քան թե այլոց գործող բիզնեսները սեփականացնելու համար են գտնվում։


Շենքը, վերջիվերջո, կարելի էր վերանորոգել ու վերածել Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված թանգարանի։


Բացի Արամ Մանուկյանի տունը լինելուց, շենքի ճարտարապետությունն ինքին մշակութային արժեք է, որոնցից Երևանում շատ քիչ է մնացել։

ՀԱՐՈՒԹ ՈՒԼՈՅԱՆ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page