top of page

Ով էր Միխայիլ Բաղդասարովը

  • 22 авг. 2020 г.
  • 1 мин. чтения

22.08.2020, ՄՈՍԿՎԱ

Այսօր Ռուսաստանում ուղեղի կաթվածից մահացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը: Նա մինչ մահը երեք օր շարունակ գտնվել է կոմայի մեջ:


Միխայիլ Բաղդասարովը ծնվել է 1959թ. Բաքվում։


  • 1976-1981՝ ԽՍՀՄ ՆԳՆ Լենինգրադի բարձրագույն քաղաքական ուսումնարան։

  • 1992-1997՝ Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան:

  • 1981-1992՝ ծառայել է Կոմի ՀԽՍՀ ներքին զորքերում, ապա փոխգնդապետի կոչումով ազատվել է ՆԳՆ մարմիններից:

  • 1994 թվականից հիմնադրել է Միկա Լիմիթեդ ընկերությունը (Մեծ Բրիտանիա), որի հիմնական գործունեությունն է եղել նավթամթերքի և բամբակի առևտուրը ԱՊՀերկրներում, Մերձբալթիկայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում:

  • 1997 թվականից ընկերությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարումների ապահովման գործունեություն:

  • 2001 թվականից ստեղծվել են Միկա Լիմիթեդ ՓԲԸ-ն (ք. Հրազդան), Հադրութի գինու գործարան ՊՓԲԸ-ն (ք. Հադրութ, ԼՂՀ), ոսկերչական արտադրություն Միկա-Ղարաբաղ ՓԲԸ-ն (ք. Ստեփանակերտ): Միկա Արմենիա Թրեյդինգ ՍՊԸ-ի հետ փոխկապակցված ընկերությունը ձեռք է բերել Արմավիա ավիաընկերություն ՍՊԸ-ի կապիտալում 50 տոկոս մասնակցություն, ինչպես նաև Հայխնայբանկ ՓԲԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page