top of page

Եթե ուզում էինք պահել Արցախը...

15.11.2020

Շվեյցարիան Եվրոպայի կենտրոնում իրա համար հանգիստ նստած ա, բայց ամբողջ երկրի տարածքը ծածկված ա բունկերներով, կրակակետերով, դրանք իրար կապող թունելներով, ստորգետնյա պաշտպանողական ենթակառուցվածքներով։ Շվեյցարիան ծածկված է կեղծ կրակակետերով ու անվերջանալի ցուցակից բաղկացած այլ ֆորտիֆիկացիոն ենթակառուցվածքներով։


Շվեյցարական բանակը ազգ-բանակի էտալոնային օրինակ ա։ Հարյուր հազարավոր ռեզերվիստներ զենքը պատրաստ սպասում են` երբ առաջին իսկ հրամանով դուրս կգան ու կլցվեն վերը նշված բունկերները։ Այ դրա համար Շվեյցարիայի վրա հարձակվելու գայթակղություն առանձնապես ոչ ոք չունի։ Նույնիսկ 2-րդ աշխարհամարտի ժամանակ։


Եթե ես ունենայի հողատարածք, որը չեմ ուզում տամ, ես էդ տարածքը կվերածեի ֆորտիֆիկացիաներով ու պաշտպանողական ենթակառուցվածքներով հագեցած անանցանելի ամրոցի։


Եթե թշնամին ունի ԱԹՍ-ներ, հեռահար հրետանային կայաններ, զրահատեխնիկա ու ժամանակակից ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ, ապա ես առաջին հերթին իմ բոլոր կրակակետերը վերևից փակ կսարքեի։ Բահը վերցնում ես, փորում, բետոն անում։ Իսկ եթե մի քիչ փող կա, ապա փորող տեխնիկան քեզ օգնական։


Ամբողջ տարածքում ես կրակակետեր կդնեի, մի իրականին 10 կեղծ կրակակետ հարաբերակցությամբ, որ թշնամին իր զինամթերքի 90 տոկոսը անտեղի ծախսեր կեղծ կրակակետեի վրա։ Ես թունելներ կփորեի իմ կրակակետերի միջև։ Ես գետնի վրա բետոնից արգելապատնեշներ կսարքեի։ Պայթող արգելապատնեշներ կսարքեի ու դրանք կուժեղացնեի կրակով։


Ես ոչ միայն սահմանագծի վրա, այլ սահմանագծից ներս, տարածքի խորքում էդ ամեն ինչը կսարքեի, ու էշելոնների արանքում ստորգետնյա թունելներով նահանջելուց իմ հետևից ընկած թշնամու ճանապարհը փակելու համար պայթեցումներ կանեի։


Ես Կյուսիային Կորեայի պես ամբողջ ճանապարհին բետոնե արգելապատնեշներ կդնեի, որոնք նահանջի ժամանակ պայթեցնելով կստիպեի թշնամու ուժերը խցանում դառնան, իսկ էդ բետոնե արգելապատնեշի վրա հրետանուս պլանային թիրախներ կլիներ։


Ես աղքատ եմ, դրա համար իմ զենքերը հին են։ Բայց ես 82 մմ ականանետը կտեղադրեի պիկապի վրա, Д-30 հրանոթը բեռնատարի վրա, 122 մմ հրանոթը ավելի փոքր բեռնատարի վրա։ Էդպես արագ կկարողանայի հրետանիս մի կետից մյուսը տեղափոխել, որովհետև ես քիչ եմ, իսկ թշնամին շատ, ինձ պետք է արագ տեղից տեղ տեղափոխվել։


Քանի որ թշնամին հարվածները հարցնում է վերևից, ապա իմ ավտոտեխնիկան երբեք մեծ կուտակումներով չէր տեղաշարժվի։ Իսկ տեղ հասնելուց չէր կանգնի բաց երկնքի տակ, այլ կմտներ հատուկ կահավորված ստորգետնյա կայանատեղ։


Ես մի քանի հազար կեղծ տեխնիկայի մոդելներ ու ռադիո ազդանշանի իմիտատորներ կտեղադրեի ամբողջ տարածքում։ Փշալարեր, հակատանկային խորը ռովեր, ամբողջ տարածքով մեկ ձգվող բետոնե վերգետնյա արգելապատնեշներ։ Ու էդ ամեն ինչը կահավորված տեսահսկման համակարգով։

Ես ամբողջ ճանապարհները կծածկեի վերևից։ Դա թանկ չի, դրա համար ընդամենը երկար տարիների ընթացքում անընդհատ ամբողջ ճանապարհին քողարկող ցանցեր կկախեի։ Թող թշնամին միլիարդներ ծախսեր, անթիվ անհամար զինամթերք ծախսեր այդ ցանցերը վառելու համար։


Ես հին հրետանային համալիրների վրա տեղական արտադրության ժամանակակից նշանոցներ կդնեի, սմարթֆոնի համար հատուկ ծրագիր կմշակեի, որը հրետանային հաշվարկները ավտոմատ կաներ, իսկ կոորդինատները կվերցնեի սովորական դռոնից։ Ես հրետանին էլ բաց դաշտում դրած չէի օգտագործի, այլ փակ ու հատուկ կահավորված բետոնե բունկերների տակից։ Էլի 1 իրականին 10 կեղծ հարաբերությամբ։ Իրա կեղծ հրանոթի փողով ու զինվոր իմիտացիա անող մանեկենով։


Ես էլի շատ բան կանեի։ Մանավանդ եթե առջևում 26 տարի ժամանակ ունենայի։


ՎԱԶԳԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page