top of page

Բայդենն առաջարկել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրել Կամալա Հարիսին

  • 21 июл. 2024 г.
  • 1 мин. чтения

21.07.2024



Ջո Բայդենն առաջարկել է նախագահի պաշտոնում առաջադրել ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին այն բանից հետո, երբ հայտարարեց, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից։


«Իմ առաջին որոշումը որպես կուսակցության թեկնածու 2020 թվականին եղել է Կամալա Հարիսին ընտրելը որպես իմ փոխնախագահ: Եվ դա իմ կայացրած լավագույն որոշումն էր: Այսօր ես ցանկանում եմ լիովին աջակցել և սատարել Քամալային որպես մեր կուսակցության այս տարվա թեկնածուի»,- գրել է Բայդենը։


Համագումարում պաշտոնապես հաստատվում է յուրաքանչյուր կուսակցության թեկնածուն։ Անցյալ շաբաթ Հանրապետական ​​կուսակցությունն արդեն համագումար է անցկացրել, որի ժամանակ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես թեկնածու։ Մոտ մեկուկես ժամ տևած իր ելույթում նա միայն մեկ անգամ տվեց Բայդենի անունը և նրան մեղադրեց երկրին վնաս պատճառելու մեջ, որը «ԱՄՆ պատմության վատագույն տասը նախագահները» միասին չէին պատճառի։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page