top of page

«Բաբոն տեր ա». հայ կանայք նախաձեռնություն են ձևավորել, որ միավորվեն ու կանխարգելեն Արցախի հանձնումը

30.05.2023

Մենք ՝ հայ կանայք,


Անտարբեր չլինելով Հայաստանի և Արցախի ներկայի և ապագայի հանդեպ,


Չներկայացնելով որևէ կուսակցության շահ,


Չունենալով որևէ քաղաքական նկրտումներ,


Դեմ լինելով Արցախի հանձնմանը, ՀՀ Սահմանադրության ոտնահարմանը, Երրորդ

Հանրապետության գոյության վտանգմանը, ինչպես նաև հասարակության պառակտմանը՝


Կոչ ենք անում մեր հասարակությանը միավորվել հայանպաստ և հանուն Արցախի բոլոր գաղափարների և նախաձեռնությունների շուրջ։


Կոչ ենք անում հայ կանանց միանալ մեզ՝ կանգնելով մեր տղամարդկանց կողքին և պայքարել Հայաստանի և Արցախի համար։


Կոչ ենք անում հայ տղամարդկանց չհուսալքվել և շարունակել պայքարը․ մենք ձեր կողքին ենք։


Բաբոն տե՛ր ա


Միացե'ք #բաբոնտերա նախաձեռնությանը, ինչպես նաև միավորվե'ք նմանատիպ նախաձեռնությունների շուրջ:



ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page