top of page

«Ժողովուրդ» բառով...

09.12.2020

Երեսպաշտություն կամ դեմագոգիա

Սա էլ է նողկալի արատ՝ դավաճանությունից, ստախոսությունից, ընչաքաղցությունից ոչ պակաս։


Այսօր ԱԺ-ում չքմեղացող Նիկոլի բերանից «ժողովուրդ» բառը 100 անգամ հնչեց՝ իբրև միջնաբերդ, որի հետևում նա պատսպարվում է, թեև ինքը թքել է ժողովրդի սրբասուրբ զգացմունքների վրա։


Հազար անգամ «ժողովուրդ» բառը շահարկելով՝ այլևս չես կարող խաբխբել մեզ։


Հեռացի՛ր։ Մի՛ տանջիր քեզ ատող ժողովրդին, ձախողա՛կ վարչապետ։


Վաղ մանկությունից առայսօր իմ դավանած արժեքների համակարգում «ժողովուրդ» բառ-հասկացությունը վերին հորիզոնականներում է եղել։ Այսօր հիասթափվեցի...


ՋԵՄՄԱ ԲԱՌՆԱՍՅԱՆ

հայագետ-բարբառագետ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page