top of page

Հանձնման օպերացիան ղեկավարողը

18.11.2020

Ճիշտ չեն համարում փողոցներով, որովհետեւ վստահ եմ՝ մտածում են, որ իշխանությունը սովորաբար այնքան խելամիտ է լինում, որ դավաճանություն անելուց եւ պարտվելուց հետո առնվազն ինքնակամ հեռանում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանելով մեր երկրում իրավիճակն ասել է, որ Հայաստանը, որտեղ իրավիճակը բարդ է եւ կանգնած է ռազմական գործողությունների շեմին, չի կարող թույլ տալ իրեն փողոցով կազմակերպել ներքաղաքական կյանք եւ իշխանություն։

«Բայց մեր իշխանությունը, ի տարբերությունում աշխարհում հայտնի իշխանությունների, որոնք այսպիսի խայտառակ փաստաթուղթ են ստորագրել, թեեւ այդպիսին չկա էլ, անմիջապես հեռացել են կամ այլ միջոցների են դիմել, օրինակ Հիտլերը»,- նկատեց Արսեն Բաբայանը, ապա շարունակեց․

«Կարիք չեմ տեսնում արձագանքել ՌԴ նախագահի հայտարարությանը, որովհետեւ դա մեր գործընկեր պետության ղեկավարի հայտարարությունն է, իրենք ունեն իրենց մոտեցումները, մենք՝ մերը։ Ի վերջո սա Հայաստանի հարցն է, եւ դավաճանությունը կատարվել է ՀՀ-ի եւ հայի նկատմամբ»։


Լրագրողի հարցին, թե հակասություն չի՞ նկատում, որ ընդդիմախոսները Փաշինյանին մեղադրում են հողերը հանձնելու մեջ, բայց միեւնույն ժամանակ ասում, թե ինչու ավելի շուտ համաձայնություն չի եղել, Արսեն Բաբայանն ասաց, որ որեւէ հակասություն չկա, որովհետեւ պետք է վերլուծել վերջին օրերին ստացած տեղեկությունները։


«Մասնավորապես՝ Զինված ուժերի գլխավոր շտապի պետը հայտարարում է, որ պատերազմի 4-րդ օրը նա Փաշինյանին հայտնել է, որ պատերազմը շարունակվելու դեպքում շատ վատ է լինելու եւ հետո տեսնում ենք, որ դրան հաջորդել է առաջարկ՝ առանց Շուշին հանձնելու որոշակի գործողություններ եւ զինադադար։ Եթե պատերազմի 4-րդ օրը իմացել ես, որ վիճակը ծանր է, եւ շարունակում ես հանրությանը ստել եւ ստացել ես ավելի լավ առաջարկներ, ապա ինչո՞ւ չես խոսել հանրության, կամ գոնե ԱԺ-ի հետ, ՀՀ նախագահի հետ, պարզվեց նաեւ, որ ԱԳ նախկին նախարարը չի իմացել բանակցությունների մասին, սա ամբողջոթւյամբ թույլ է տալիս համոզվելու, որ այս գործարքը տեղի է ունեցել անձամբ Փաշինյանի մասնակցությամբ, ինքն է այս գործարքի կողմը հանդիսացել, բոլորին մեկուսացրել տեղեկատվությունից, եւ Շուշիի հանձնման օպերացիան անձամբ ինքն է ղեկավարել։ Խոսում է, թե 30 000 զինվորականի կյանք է փրկել, բայկց հարց է առաջանում` ինչո՞ւ 5000 զինվորականի կյանք չի փրկվել»,- նշեց նա։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page