Նա ամեն աշակերտի մեջ աճելու լույս էր տեսնում. Մարիետա Մատղաշյանի հիշատակին
- YO
- 14 минут назад
- 1 мин. чтения
02.02.2026, ԵՐԵՎԱՆ

Խոր ցավով տեղեկացանք վաստակաշատ մանկավարժ, Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի երկարամյա տնօրեն Մատղաշյան Մարիետա Վազգենովնայի մահվան մասին։
Տիկին Մարիետան իր կյանքի մեծ մասը նվիրել է կրթությանը և սերունդների դաստիարակությանը՝ նույնացվելով իր ընտրած առաքելության հետ։
Նրա համար դպրոցը պարզապես աշխատանքի վայր չէր, իսկ տնօրենի պաշտոնը՝ միայն պատասխանատվությունների շարան․ դա հոգեվիճակ էր, արժեքների անխախտ համակարգ, ամենօրյա ծառայություն՝ հանուն երեխայի, հանուն ընտանիքի, հանուն երկրի ապագայի։ Նա կարողանում էր միաժամանակ պահանջկոտ լինել և մարդամոտ, սկզբունքային լինել և հոգատար՝ յուրաքանչյուր աշակերտի մեջ տեսնելով հնարավորության լույսը և աճելու ճանապարհը։
Մարիետա Վազգենովնայի ղեկավարած դպրոցում կրթության և դեպի մեծ կյանք առաջին քայլերն են արել նաև մեր ընկերության փաստաբաններ և փորձագետներ, որոնք այսօր արժանապատվորեն շարունակում են իրենց մասնագիտական ուղին՝ իրենց մեջ կրելով այն հիմնավոր կրթության և դաստիարակության դրոշմը, որ ձևավորվել է նրա դպրոցի միջավայրում։
Ցավալի ճշմարտություն է, որ մարդու վաստակն ու ներդրումը երբեմն ամբողջապես գիտակցվում և գնահատվում են միայն նրա հեռանալուց հետո։ Սակայն նրա թողած հետքը վաղուց է անցել առանձին կենսագրության սահմանները՝ դառնալով սերունդների հիշողություն, կրթության հանդեպ հավատ, և անձնուրաց ծառայության օրինակ։
Խորին ցավակցություն ենք հայտնում Մարիետա Վազգենովնայի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և բոլոր նրանց, ում կյանքում նա եղել է ուսուցիչ, առաջնորդ ու մարդկային հենարան։
Լույս իջնի Ձեր հոգուն, սիրելի Մարդ, մեծատառով Մանկավարժ։
Yerevan Online Mag.





















