top of page

Նիկոլ Փաշինյանը Հիսուս Քրիստոսին հեղափոխական է անվանել և իրենց քաղաքական թմին համեմատել է Աստծո որդու հետ, եկեղեցին հակադարձել է նրան

31.03.2024



Ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետև Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև առաջնորդի իդեալական կերպար և իմ ընկալմամբ նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը: Այս մասին Արտաշատում  ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:


«Շատ կարևոր տոն է մեր ժողովրդի համար. կա Հիսուս Քրիստոսի կրոնական ընկալումը, բայց ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետև Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև առաջնորդի իդեալական կերպար և իմ ընկալմամբ նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որը ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ»,-իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը:


Նա համեմատականներ է տարել իր կուսակցության հետ եւ ասել, որ իրենց կուսակցությունը մի քանի անգամ «մեռել է» եւ բազմիցս «հառնել»:


Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քրիստոսին խաչեցին հենց նրա համար, որ չցանկացավ հեղափոխական լինել և հեղափոխություն անել»։


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page