top of page

Կոռուպցիայի կնքահայր Կարեն Շինարարը

11 հուլիսի, 2024



Երևանում անցյալ տարի կանգնեցվեց Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի ղեկավար և դրածո Կարեն Դեմիրճյանի արձանը:


Հետաքրքիր է՝ ո՞ր երկրում են օկուպացիոն վարչախմբի դրածոներին արձան դնում և ինչի՞ համար։ Հիշեցնենք, որ արդեն մետրո ու թանգարան կա։ Միայն այն բանի՞ համար, որ շենքեր ու գործարաններ են կառուցվել նրա օրոք։ Դուք երևի տեղյակ չեք ինչե՜ր են կառուցել իրենց գաղութներում գաղութարարները։


Սակայն աֆրիկյան որևէ երկրում գաղութարարի դրածոյի արձան չեք գտնի դրված «ազատագրված» երկրի կողմից։


Այս արձանը վկայությունն է այն բանի, որ Հայաստանի օկուպացիան դեռ շարունակվում է։


Առհասարակ հայերը սիրում են սրբացնել մարդկանց՝ անտեսելով նրանց բացասական կողմերը: Այդպես ոմանք այսօր սրբացնում են Նիկոլ Փաշինյանին կամ Ռոբերտ Քոչարյանին: Միմյանց փոխադարձաբար «զոմբիներ» ու «պիցցայակերներ» են կոչում, հայհոյում, անիծում, բայց այս հոդվածում խոսքը նրանց մասին չէ: Եվ անգամ ոչ այն մասին, որ Կարեն Դեմիրճյանը Մոսկվայի դրածոն էր:


Դեմիրճյանի փայլուն կերպարը թաքցնում էր այլ բնույթի խնդիրներ, որոնք երկարաժամկետ բացասական հետեւանքներ ունեցան հայ ժողովրդի համար։ Այս հոդվածում մենք կքննարկենք նրա արժանիքներն ու ստվերները, որոնք կոչված են հիշեցնելու պատմական փաստերի օբյեկտիվ վերլուծության կարևորության մասին:


Կարեն Սերոբիչի կառավարման հետ կապված հիմնական խնդիրներից մեկը կոռուպցիան էր, որը ներթափանցեց հայ հասարակության բոլոր ոլորտներ։


Կոռուպցիան և կաշառակերությունը հասել էին աննախադեպ չափերի՝ խաթարելով քաղաքացիների վստահությունը արդարության նկատմամբ և խոչընդոտելով երկրի զարգացմանը։


Մեկ այլ լուրջ խնդիր էր շինարարության որակը։ Թեև Կարեն Դեմիրճյանը մեծ ներդրումներ է կատարել շինարարության մեջ, սակայն անորակ աշխատանքը, բետոնի համատարած գողությունն ու վերահսկողության բացակայությունը հանգեցրել են լուրջ խնդիրների։ Դա հատկապես ակնհայտ էր 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի ժամանակ։ Լենինական քաղաքում անվնաս մնացին Նիկոլ ցարի, Ստալինի, Խրուշչովի ժամանակների շենքերը, սակայն փլուզվեցին Կարեն Շինարարի գլուխգործոցները:


Պատմական փաստերի ճշմարիտ ու օբյեկտիվ վերլուծությունը թույլ է տալիս հաշվի առնել Կարեն Դեմիրճյանի իշխանության թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը։


Սա կարևոր է անցյալից դասեր քաղելու, անիմաստ սրբեր չստեղծելու և առհասարակ հիմար ու անգիր արած մեկնաբանություններ գրելու փոխարեն ավելի գիտակցված ապրելու առումով:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page