top of page

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն

21 апр. 2025 г.
1 мин. чтения

21.04.2025



Այսօր աշխարհը ողբում է մի մեծ կորուստ՝ Ֆրանցիսկոս Պապը հեռացավ այս աշխարհից։ Նրա մահը, տեղի ունեցած առավոտյան ժամը 7:35-ին, ցնցեց միլիոնավոր սրտեր։ Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս մի մարդու, ով կյանքի ողջ ընթացքում ապրեց խոնարհությամբ, կարեկցանքով և հոգևոր ուժով։


Փետրվարից նա գտնվում էր Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում՝ բրոնխիտի բուժման և հետագա երկկողմանի թոքաբորբի պատճառով։ Հիվանդանոցում անցկացրած հինգ շաբաթների ընթացքում նա անցավ չորս լուրջ շնչառական ճգնաժամ, երբ նրա կյանքին երկու անգամ սպառնաց մահը։


Կարդինալ Քևին Ֆարրելը, Ծխականների, ընտանիքի և կյանքի հարցերով դիկաստերիայի պրեֆեկտը, իր խոսքում ասաց.

«Նրա ամբողջ կյանքը նվիրված էր Տիրոջը և Նրա եկեղեցուն ծառայելուն։ Նա մեզ սովորեցրեց ապրել Ավետարանի արժեքներով՝ հավատարմությամբ, խիզախությամբ և համընդհանուր սիրով՝ հատկապես աղքատների և կարիքավորների նկատմամբ»։

Ֆրանցիսկոսը դարձավ պատմության մեջ առաջին իեզուիտ Պապը և առաջինը՝ Լատինական Ամերիկայից։ Նրա պաշտոնավարումը նշանավորվեց երկխոսության ձգտումով, աղքատների հանդեպ հոգատարությամբ, շքեղությունից հրաժարումով և խաղաղության կոչերով։


Նա պատմության մեջ մնաց որպես մի Պապ, ով քանդեց պատերը կրոնի և հասարակության միջև։ Նրա խոսքերը հասնում էին ոչ միայն հավատացյալների, այլև նրանց սրտերին, ովքեր երբեք չեն մտել եկեղեցի։ Նրա բարությունը, համեստությունն ու մարդասիրությունը կշարունակեն ներշնչել շատերին։


Հանգչիր խաղաղությամբ, հրաշալի հոգի։ Աշխարհը շնորհակալ է քեզ քո լույսի համար։Դու պարզապես Պապ չէիր՝ դու խղճի ձայն էիր, հույսի խորհրդանիշ և սիրո մարմնացում։


Քո ուղին ավարտված է, և մենք հավատում ենք, որ այժմ դու հանգչում ես Աստծո գրկում:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page