top of page

Ճշմարտություն, որ թաքցվում է Թուրքիայում. հարյուր հազարավոր հայ երեխաներ, որոնք «թուրք» և «քուրդ» կոչվեցին

  • YO
  • 4 дня назад
  • 2 мин. чтения

25.04.2025



Անցյալ դարի մութ ու մռայլ օրերին, երբ արևը մայր էր մտնում հայ ժողովրդի գլխին, մի լուսաշող հույս բռնկեց աշխարհի հեռավոր անկյուններից։ Ճակատագրի քամիներով քշված, ծնողազուրկ հայ մանուկները հավաքվեցին մի քաղաքի ներքո, որի անունը պիտի դառնար սրբազան հուշ, սրբացած սերնդի խարտյաշ օրրան՝ Գյումրի։


Այնտեղ, ուր ժամանակին խնկի ծուխն էր ելնում եկեղեցիներից, ու զանգերը երգում էին խաղաղության երգ, 1920 թվին կայնեցավ մարդկության խիղճը՝ աշխարհիս ամենամեծ որբանոցը։ Ահա այստեղ ապրում էին ավելի քան քսան հազար մանուկներ, հայոց մեծ եղեռնից փրկված, հալածված ու արցունքով մկրտված սերնդի վերջին ծիլերը։ Նրանք էին՝ արևմտյան դաշտերում մորթված հայրերի, մայրերի լույս աչքերը։ Մեկ ոսկի՝ մարդկային կյանքերի գինն էր։ Եվ այդ միակ ոսկով նրանց ազատագրեցին ամերիկյան ու ֆրանսիական բարեսիրական ձեռքերով, միսիոներների խիզախ հոգով։ Նրանք դարձան մեր ժամանակակից հայության հիմնաքարը։


Աշխարհի ավելի քան յոթ տասնյակ երկրներում այս մանուկները կերտեցին նոր կյանք, նոր պատմություն՝ սփյուռք կոչված հայության կենդանի վկաները։ Իսկ Գյումրին՝ հին ու անսասան Լենինականը, դարձավ երկրորդ հայրենիք ևս 20.000 մանուկի։ Այսօր, նրանց ժառանգներն ապրում են մեր կողքին՝ որպես լենականցիներ՝ մեր քաղաքների ու սրտերի վկաները։


Բայց ինչպես ամեն հեքիաթ ունի իր վիշտը, այս պատմությունն ունի իր խոր ցավը։ 360.000 մանուկներ՝ սրբազան անուններով, հայ բարբառով ու հայկական աչքերով, մնացին գերության մեջ։ Նրանց մոռացվեց արմատը, մոռացվեց սուրբ անունը, փոխվեց հավատքը։ Նրանք դարձրին «թուրք», «քուրդ» — և այսօր նրանք սփռված են միլիոններով Թուրքիայի սահմաններում՝ իրենց իսկ չիմացած հայության ստվերները։ Սրանք են՝ կրիպտո-հայերը՝ լուռ բղավող ճշմարտության արձագանքը։

Այս ամենի մասին Թուրքիայում լռությունն է՝ պողպատե ու ճնշող։ Բայց ժամանակակից աշխարհը լռության մեջ չի ապրում։ Այսօր մենք ունենք բարձունք՝ թվային հարթակների անսահման դաշտերը՝ Facebook-ից մինչեւ TikTok, YouTube-ից մինչև Instagram։ Այսօր մենք կարող ենք բարձրացնել կորած ձայները, ցուցադրել լուսանկարները, վերականգնել փաստերը, պատմել ճշմարտությունը՝ ոչ վրեժով, այլ սիրով, ոչ ատելությամբ, այլ հիշողությամբ։


Որովհետև հիշողությունն է ազգի հոգին։ Եվ սերնդի հիշողությունը՝ մոռացված չէ, այլ վերածնված։Եվ եթե լսեք, շատ ուշադիր, այս ժամանակակից սարերի, ալիքների ու պատկերների միջով լսելի կդառնա մանուկների ձայնը։ Ձայն, որ ասում է՝


«Ես հայ եմ։ Ես դեռ այստեղ եմ։»

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page