top of page

Արտյոմ Օգանով. հայ գիտնական, ով փոխեց գիտության հայացքը Երկրի և նյութերի կառուցվածքի վրա

17 апр. 2025 г.
2 мин. чтения

17.05.2025



Երբ խոսում ենք հայ մտքի գլոբալ ներդրումների մասին, հաճախ առաջինը հիշում ենք արվեստը, երաժշտությունը կամ մշակութային ժառանգությունը։ Սակայն հայ մտքի ուժն իրեն դրսևորել է նաև գիտության ամենաբարդ ու նորարար ոլորտներում։ Դրա վառ օրինակներից մեկն է Արտյոմ Օգանովը՝ աշխարհահռչակ գիտնական, ում անունը կապված է հեղափոխական հայտնագործությունների հետ քրիստալագրության, նյութագիտության և Երկրի գիտությունների բնագավառներում։


Արտյոմ Օգանովը ծնվել է 1975 թվականին Դնեպրոպետրովսկում (Ուկրաինա), սակայն իր մանկությունն ու կրթությունը անց են կացրել Մոսկվայում։ Նա գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը՝ մասնագիտանալով քրիստալագրության և քրիստալաքիմիայի ոլորտում։ Գիտական ուղին շարունակել է Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL), որտեղ 2002 թվականին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը, իսկ դրանից չորս տարի անց՝ դոկտորականը Ցյուրիխի բարձր տեխնոլոգիական ինստիտուտում (ETH Zurich)։


Օգանովի գիտական հետազոտությունները էական ազդեցություն են թողել մի շարք հիմնարար ոլորտների վրա, ներառյալ քիմիան, ֆիզիկան, երկրաբանությունը և նյութագիտությունը։ Նրա անունը կապված է ամենահայտնի գիտական գործիքներից մեկի՝ USPEX ալգորիթմի ստեղծման հետ, որն ուղղված է բյուրեղային կառուցվածքների կանխատեսմանը։ Այս մեթոդը կիրառվում է աշխարհի ավելի քան 3800 գիտնականների կողմից՝ նոր նյութերի, բարձր ճնշման կառուցվածքների և մոլեկուլների վերլուծության մեջ։ USPEX-ը դարձել է գիտության մի ամբողջ ուղղության հիմքը։


Օգանովը նաև մասնակցել է ավելի քան 300 գիտական հրապարակումների ստեղծմանը, որոնցից շատերը ստացել են միջազգային բարձր գնահատականներ և բազմիցս մեջբերվել տարբեր գիտական ոլորտներում։


Արտյոմ Օգանովը տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝


  • Լացիսի մրցանակ (ETH Zurich)

  • Եվրոպական միներալոգիական միության մեդալ

  • Elsevier հրատարակչության մրցանակներ ամենաцիտվող հոդվածների համար

  • Thomson Reuters մրցանակ՝ վերլուծական տվյալների բնագավառում

  • Ներկայացվել է Նոբելյան մրցանակի մի քանի անգամ


2014 թվականին ռուսական «Русский репортер» և «Эксперт» ամսագրերը նրան ընդգրկել են Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակում, իսկ «Forbes»-ի ռուսական տարբերակը՝ աշխարհը նվաճած 50 ռուսների շարքում։


Թեև Օգանովը երկար տարիներ ապրել և աշխատել է արտասահմանում, նա երբեք չի մոռացել իր արմատները։ 2015 թվականին գիտնականը առաջին անգամ այցելեց Հայաստան և բաց դասախոսությամբ հանդես եկավ Երևանի Պետական Համալսարանի ուսանողների առջև։ Այդ հանդիպումը դարձավ ոգեշնչման աղբյուր հայկական գիտական համայնքի համար։


Այս պահին Արտյոմ Օգանովը ղեկավարում է Մոսկվայի Ֆիզիկա-Տեխնիկական ինստիտուտի նյութերի համակարգչային նախագծման լաբորատորիան և միաժամանակ դասավանդում է Սկոլտեխում՝ Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտում։ Նրա ղեկավարությամբ այսօր ձևավորվում է գիտական նոր սերունդ, որը վստահ է՝ գիտությունն ունի ազգային պատկանելիությունից բարձր առաքելություն։


Արտյոմ Օգանովը համաշխարհային գիտության հարստությունն է։ Նրա օրինակով ապացուցվում է, որ անհնարին ոչինչ չկա, երբ կա գիտելիքի ուժ, աշխատասիրություն և նորարար մտածողություն։


Նրա պատմությունը՝ մի հայի, ով փոխեց գիտության ուղղությունը՝ դարձնելով այն առավել ճշգրիտ, հաշվարկելի ու գերժամանակակից, պետք է ծառայի որպես ոգեշնչող ուղեցույց նոր սերունդների համար։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page