top of page

Ինչպես Յուրի Սաքունցը նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի մարզիկին ապրիլի 24-ին

25 апр. 2025 г.
1 мин. чтения

25.04.2025



Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝ ադրբեջանցիմրցակից Զաբեհ Շամիևի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։


Այս հաղթանակով Սաքունցը հաջողությամբ պաշտպանեց WBU (World Boxing Union) վարկածովաշխարհի չեմպիոնի տիտղոսը և միաժամանակ դարձավ միջազգային գոտու հաղթող։


Մենամարտը տեղի ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքի «Կռիլյա սովետով» հարթակում՝ լարվածև լեցուն մթնոլորտում։ Սաքունցը հենց առաջին վայրկյաններից ցուցադրեց իր տեխնիկական ևֆիզիկական առավելությունները՝ վերահսկելով ռինգի յուրաքանչյուր վայրկյանը։ Երկրորդռաունդում հարվածների ուժեղ և ճշգրիտ շարքից հետո մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝գրանցելով ադրբեջանցի մարզիկի նոկաուտը։


Մենամարտից հետո իր ելույթում Յուրի Սաքունցը հաղթանակը նվիրեց հերոսական «Արաբո» ջոկատի մարտիկներին՝ նշելով, որ նրանց խիզախությամբ ոգեշնչվում է մինչ օրս։ Նա ընդգծեց, որայս հաղթանակը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խորապեսխորհրդանշական և ազգային նշանակություն է ստանում։


«Սա երկար ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Բայց առավել քան երբևէ, այսօր այնունի հոգևոր իմաստ։ Ես այն նվիրում եմ հերոսներին, ովքեր անձնվիրաբար ծառայում են մերհայրենիքի ուժեցացմանը՝ Հայաստանից, թե սփյուռքից։ Նրանց ոգին միշտ ուղեկցում են ինձռինգում։ Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության, ուժի և հավատքի համար», — ասաց ՅուրիՍաքունցը։


Այս հաղթանակով Սաքունցը ամրապնդեց իր դիրքը միջազգային վարկանիշներում՝ բացելով նորհեռանկարներ իր մարզական ուղու համար։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page