top of page

Ղարաբաղյան շարժման արժեքները մնում են արդիական և կենսական. Արցախի Պահպանության Կոմիտեի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

17 апр. 2025 г.
2 мин. чтения

17.04.2025


Արցախի Պահպանության Կոմիտեի հայտարարությունը ՀՀվարչապետի՝ Ղարաբաղյան շարժման դադարեցման վերաբերյալելույթի կապակցությամբ


2025 թ․ ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությունը, ըստ որի «Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու», Արցախի Պահպանության Կոմիտեն գնահատում է որպես պետության ու ժողովրդի շահերի դեմ ուղղված քաղաքականության հերթական դրսևորում։


Կոմիտեն արձանագրում է, որ նման մոտեցումները լրջորեն վտանգում են ոչ միայն Արցախի, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինքնիշխանությունը և պետական շարունակականությունը։ Ղարաբաղյան շարժումն իր էությամբ ազգային-ազատագրական շարժում էր, որն ուղղված էր ոչ միայն Արցախի ազատագրմանը, այլև հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնմանը և միասնականության ամրապնդմանը։


Այսպիսով, նման հայտարարությունները և քաղաքական կուրսը`


  1. Աղավաղում են պատմական ճշմարտությունը, քանի որ Ղարաբաղյան շարժումը կարճաժամկետ քաղաքական ակցիա չէ, այլ ազգային դիմադրության ու ինքնորոշման իրավունքի իրացման գործընթաց։ Հրաժարումը այդ պայքարից հավասարազոր է սեփական պատմության ժխտմանը։

  2. Դարձնում են անտեսանելի միջազգային իրավունքները, քանի որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ մի կերպ չի չեղարկվել։ Փակված էջ հայտարարելը փաստացի նշանակում է հրաժարում այս իրավունքը միջազգային հարթակում պաշտպանելուց։

  3. Պառակտում են հայ ժողովրդի միասնականությունը, քանի որ նման հայտարարությունները խորը բաժանարար գիծ են գծում Հայաստանի և Արցախի հայության միջև։ Արցախը Հայաստան է, և մերժելով Ղարաբաղյան շարժումը՝ դուք մերժում եք մեր համահայկական միասնական պայքարը։


Արցախի Պահպանության Կոմիտեն հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժման արժեքները մնում են արդիական և կենսական՝ անկախ քաղաքական իշխանության ժամանակավոր հայտարարություններից։ Մենք շարունակում ենք հանդես գալ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանության։


Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը և գիտակցել, որ ազգային-պետական շահերը չեն կարող փոխարկվել կարճաժամկետ քաղաքական հարմարության։


Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին վերանայել իրենց այս վտանգավոր դիրքորոշումը՝ գիտակցելով, որ ազգային-պետական շահերի զոհաբերումն իբր քաղաքական ճկունության անվան տակ հղի է անդառնալի հետևանքներով թե՛ պետության անվտանգությանը, թե՛ պատմական պատասխանատվությանը:



Արցախի Պահպանության Կոմիտեն ստեղծվել է արցախահայերի իրավունքների պաշտպանության, մշակույթի պահպանման և պատմական հայրենիք վերադարձի պայքարը շարունակելու համար՝ ձգտելով միջազգային մակարդակում վառ պահել Արցախի և արցախահայության հարցը։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page