top of page

Որքա՞ն են դեռ հայկական սերիալները այլասերելու ազգին

7 июн. 2024 г.
2 мин. чтения

07.06.2024

Ժողովրդին պետք է դաստիարակել: Բայց ո՞վ կարող է անել դա: Պարզ հարց – պարզ պատասխան: Երևի, նրանք, ովքեր իրենք իսկ դաստիրակված են, ունեն նվազագույնը քիչ թե շատ բարոյական մարդկային արժեքներ և նրանք էլ պիտի լինեն մեծ վստահության տեր, որպեսզի նրանց լսեն և աներկբա հավատան, որ դա՛ է իրականն ու ճիշտը: Ուրեմն, սեփական օրինակով, սեփական խոսքով հավատի արժանի մարդիկ՝ պետություն, իշխանություն, պատգամավորներ, չինովնիկներ: Եվ իհարկե, հեղինակություն վայելող մտավորականություն՝ արվեստի, գրականության, մշակույթի, սպորտի ներկայացուցիչներ:


Մի մեծ, հսկայական հարց առաջացավ: Դուք էլ, երևի, կռահեցիք այն և պատասխանեցիք նրան: Իհարկե, այս բոլոր թվարկածներս Հայաստանում չկան:


Ո՞վ է հեղինակություն վայելում այսօր Հայաստանում: Ո՞ւմ հանդեպ ունենք հավատ Հայաստանում: Սկսենք գլխից՝ ունե՞նք, թե չունենք: Իջնենք ավելի ներքև՝ Ազգային ժողով, իշխանության մյուս օրգաններ, մշակույթի, արվեստի ներկայացուցիչներ: Ունե՞նք, թե չունենք. պատասխանն ակնհայտ է:


Պարզ է, որ «բարոյականությունը» դեմքներին է գրված: Երբ դուրս եք գալիս փողոց, նայեք դեմքներին: Եթե տեսնեք ժպտացող, բարեհամբույր մարդկանց, ժպտացեք, բայց չեք տեսնի: Բոլորը լարված են, չարացած, անհավատ, տխուր և մռայլ: Այս ամենը ասես դաջված լինի մարդկանց դեմքերին: Ինչ հոգիներում է, այն էլ դեմքի արտահայտության մեջ:


Վերջերս մի թուրքական սերիալ տեսա: Ի՜նչ սիրուն դեմքեր, ի՜նչ տեսարաններ, ի՜նչ դերասաններ ու դերասանուհիներ: Երբեք չեմ եղել Թուրքիայում, չգիտեմ՝ ինչպիսի մարդիկ են այնտեղ, բայց այս սերիալների մեջ մեկ տգեղ դեմք չտեսա: Ի՜նչ սյուժեներ են զարգանում այդ սերիալներում, ի՜նչ արժեքներ են գնահատվում, ի՜նչպես է բարին միշտ հաղթում այնտեղ: Ինչպե՜ս են մարդիկ շփվում իրար հետ: Նայելով սրան, ես միայն ուրախանում եմ: Ոչ թե թուրքերի համար, այլ, կզարմանաք, հայերի, որովհետև եթե հարևան երկրում դաստիարակվում է թուրքը՝ բարի, երջանիկ, ուրախ, ուրեմն, կարող է տարիների ընթացքում հենց այդպիսին էլ դառնա: Ու հայերը կազատվեն բռի ու բարբարոս թուրքի սպառնալիքից: Ու դա կլինի ոչ թե իրենց ձեռքբերումը, այլ թուրքերի պարգևը:


Իսկ ինչպիսի՞ն են մեր դաստիարակչական մեթոդները: Տեսե՛ք հեռուստատեսությամբ՝ նույնիսկ լուրերը շատ դաժան են, էլ չեմ ասում սերիալները: Ինչքա՜ն նարկոմաններ, ավազակներ, հանցագործներ և տգեղ կանանց են ցույց տալիս, էլ չեմ ասում տղամարդկանց: Կարծես Հայաստանում ոչ մի սիրուն մարդ չկա: Ինչի՞ համար քարոզել գեղեցկությունը, եկե՛ք քարոզենք տգեղությունն ու դաժանությունը: Եվ այդ կինոների ու սերիալների սյուժեները միշտ անբարոյական են՝ մեկը մեկին խաբեց, մեկը մեկից հափշտակեց, մեկը մեկից ավելի մեծ տուն սարքեց ու լավ մեքենա քշեց: Ու իշխանությունները ջանք չեն խնայում ու օրինակ են ծառայում այս բոլորի համար: Ծիծաղս եկավ:


Ի՜նչ հոյակապ երաժշտություն է հնչում այդ սերիալներում, ի՜նչ դերասանական խաղ, ի՜նչ գեղագիտություն:


Բարոյականությունը թուրքերի մոտ մի սիրուն աղջիկ է, իսկ մեզ մոտ՝ մի այլանդակ ջադու:


Ռուբեն Գրիգորյան

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page