top of page

«Նոր ուժերը», հայկմարությաններն ու «Անասուն երկիրը»

22.05.2024



Նորեր, հներ… Ամեն ինչ նոր կամ հին։ Ամեն ինչ սև կամ սպիտակ։ Ամեն ինչ մի բան, ու այդ բանի ամենահակառակ կողմը։ Ամեն ինչ նողկալի և ավելի զզվելի։ Ոչ մի հանդուրժողականություն։ Ցավ եմ ապրում, ցավ, սիրտս ուղղակի ծմլվում է և վերջապես ցավս վեդարտադրվում է զայրույթի, իսկ զայրութը պատասխանատվության կանչելու ու արդար պատժի ենթարկելու ցանկությամբ։ Բայց անցնում է ժամանակը, և դու դրա փոխարեն ստանում ես ավելի ուժեղ ցավ և էլի ոչինչ չի կատարվում: Միայն ցավերն են շատանում ու ուժեղանում, իսկ ցավացնողները մնալով անպատիժ սկսում են քմծիծաղ տալ, հետո ծիծաղել ու խնդալ։ Եվ հետո հռհռում են, հռհռում են, հռհռում են մինչև այսօր, վաղը, մյուս օրը, մյուս օրը...


Անցավ ժամանակ, և ես ու դու սովորեցինք այդ ցավին իսկ նրանք սովորեցին, թե ինչպես ավելի ուժեղ ցավացնել ու անպատիժ մնալ։ Իսկ մենք, սովորելով ցավին, դարձանք անտարբեր։ Անտարբեր մեր եվ ձեր ցավերին։


Անարդարությունը և անպատժելությունը սպանեց մեր մեջ արժանապատվությունը։ Հիմա հայերը բարոյականություն բառը օգտագործում են միայն հայհոյանքի մեջ։


Հայը անբարոյականության վերջին աստճանի հայհոյում է Վարդան Ղուկասյանի բերանով, և ես ու ժողովուրդը հաճույքով լսում ենք։


Կներեք, բայց ես և շատերը այդպես ենք զգում՝ զզվանք, ատելութուն ու անտարբերություն։ Նայեցեք նրան, նայեցեք իրար դեմքերին։ Այս դուք եք հիմա, ճանաչեք ձեզ։ Սա խեղկատակն է՝ քաղաքապետը։ Ծաղրածուն և իմ ու ձեր սիրած քաղաքի քաղաքագլուխը։ Երբ ծաղրածուն ինքն է ընտրում իր բեմահարթակը և խաղում է ծաղրացնելով բոլորին ու հետո, հետո ստիպված սիրելի քաղաքդ արդեն կրկես է դառնում։


Եվ նա, տեսնելով իր հաջողությունը, խրախուսվում է և ճառախոս դառնում։ Եվ այսպես նոր ուժ է ծնվում այսպիսի անվամբ՝ քաղաքապետ-խեղկատակ։ Եվ սպիտակ է նա։ Իսկ մենք՝ ես ու դու, սեվացանք այն պատճառով, որ նա սպիտակեց։ Սևը սպիտակին ընկեր չի դառնա։ Բայց նա մենակ չէ. տեսե՛ք բազմաքանակ մի բանակ, այնքան սպիտակած, որ ճերմակին են տալիս: Ո՞ւր գնաս, քանի ճանապարհդ չես անցել, նպատակիդ չես հասել: Բայց ի՞նչ է դրա համար պետք: Ընդամենը չկորցնել հույսդ ու ամենակարևորը՝ հավատը քո կողքինների, քո ընկերների, քո ժողովրդի նկատմամբ, նրանց նկատմամբ, ովքեր իշխանություն են ձեռքերում պահում և այսպես թե այնպես մեղավոր են պարտության համար: Մեղավորությունը անմեղություն չի նշանակում, այլ ճիշտ հակառակը, պատասխան տալու ու ազնիվ պատիժը կրելու անհրաժեշտություն, մի բան, որ եթե չարվի, ուրեմն, արդարությունը չի վերականգնվի:


Ու այդպես անարդար ձևով պիտի մարդիկ մեղք գործեն, պիտի իշխանությունները մեղք գործեն ու երբեք էլ պատասխան չտան: Եվ այդպես մեղավորներին չպատժելով սխալներ գործելը դարձնել օրինաչափ և անպատժելի: Ուրիշի կյանքերը դարձնելով մանկական խաղի իմաստ, որ կարելի է անլուրջ կերպով, ծիծաղելով, հրհռալով, մարդկանց կյանքերը խեղաթյուրանքի արդյունք դարձնել և ավելին՝ մահացնել, կերտել անբարոյականության տաճարը, մտնել այնտեղ և աղոթել՝ հրավիրելով այնտեղ մի ամբողջ ժողովուրդ, նրանց հավատքը դարձնելով անբարոյականության տարբեր երանգների հավատք:


Ինչպե՞ս կարելի է բարձրանալ ցեխից, երբ այնտեղ են տարել, այնտեղ են ձգտել և նպատակը նրանց կեղտոտվելն է եղել: Իշխանությունները պետք է օրինակ ծառայեն և ամբողջ իրենց ուժերով օրինակները ցույց են տալիս՝ արա ինչ կուզես, միայն մեր կողքին եղիր և սովորիր մեզանից՝ սուտը անբարոյականություն չէ, սուտը վարպետություն է:


Այսպես ծիծաղելով նոր ուժեր եկան և Հայկ Մարությանը խաղաց իր գլուխգործոցը՝ սպիտակներ և սևեր կատակերգությունը: Իսկ նրա գլխավոր գլուխգործոցը դեռ առջևում է: Եվ մերն էլ, և ձերն էլ: Կտեսնենք՝ ինչպես: Չարախոսությունը դառնում է խորհրդանիշ, ժողովրդի, պետության խորհրդանիշ:


Իմ տկար խելքով, եթե մի մարդ էլ, որ փոքրիկ ժողովրդի մեջ դժգոհությունից հայհոյում է իր հարևանին, ուրեմն երկրում ու ժողովրդի մեջ ինչ-որ բան այն չէ: Իսկ այս երկրում արդեն երկար ժամանակ միայն ծիծաղում ու հայհոյում են: Երբ բեմահարթակում հայտնվում են սևերն ու սպիտակները՝ ծաղրածուները:


Բայց թերևս մեկ բան այս մարդը ճիշտ է ասել: Զարմացնում է միայն այն, թե ինչպես է նա կռահել այդ միտքը և մարգարե դառնալ: Իրապես խելացի և խորիմաստ բառեր՝ «Անասուն երկիր ա»: Հիշո՞ւմ եք մի հայ թշվառական, անտեր մնացած մեկը երևանյան այգիներից մեկում անգործ թափառելով քթի տակ մրթմրթում էր «անասուն երկիր ա»: Ու երբ մի «հայրենասեր» ոստիկան, վիրավորվելով նրա խոսքերից նրան հասցրեց ոստիկանատուն, դուրս եկավ, որ անասուն երկիր նա անվանում է ոչ այլ ինք, քան Շվեյցարիան: Եվ իշխանությունների ներկայացուցիչ ոստիկանապետը տուգանեց ոչ թե նրան, այլ «հայրենասեր» ոստիկանին: Եվ դրանից հետո նրանց զգացմունքները հրաշալի դեպքով համընկան: Այնպես ներդաշնակ, որ երկուսով համաձայնվեցին: «Անասուն երկիր, որ ասում էի»,- մեկն ասաց, իսկ մյուսը համաձայնեց: Մեկը ոստիկան, մյուսն էլ ապագա քաղաքագլուխը:



Ռուբեն Գրիգորյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page