Հենոն՝ մեր քաջերին
- YO
- 16 июл. 2020 г.
- 1 мин. чтения
16.07.2020

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:
Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին! Ձեր հետ եմ: Հենո»