top of page

Երբ Դեմիրճյանը ձայն տվեց Շիրազին. մի ընկերության պատմություն

  • 30 апр. 2025 г.
  • 1 мин. чтения

30.04.2025



Հանրության մեջ քչերը գիտեն Կարեն Դեմիրճյանի և Շիրազի ջերմ հարաբերությունների մասին: Դրա վկայություններից են Ռիմա Դեմիրճյանի հուշերը...


«…Ավետիք Իսահակյանի հարյուրամյակին նվիրված հանդիսավոր նիստում Շիրազը անսպասելիորեն մոտեցավ Կարենին և ասաց.


- Ում ասես ձայն ես տալիս, իսկ ինձ` ո՞չ:


- Ինչո՞ւ չեմ տա,- պատասխանեց Կարենը,- քեզ էլ ձայն կտամ, Շիրազ, գնա և խոսիր ինչի մասին ցանկանում ես:


- Ինձ ձա՞յն կտաս,- անկեղծորեն զարմացավ Շիրազը, որ չէր սպասում այդպիսի շրջադարձի:


Դա, հավանաբար, նրա առաջին պաշտոնական մասսայական ելույթն էր ոչ թե փողոցում` ինքնակամ հավաքված ժողովրդի առջև, ոչ թե սեղմ շրջանակում, այլ դահլիճում, բազմամարդ լսարանի առջև, հանդիսավոր իրադրության պայմաններում:


Ելույթից հետո խորամանկորեն նայելով Կարենին, Շիրազը հարցրեց` «Ինչպե՞ս էր»: Հարցը նշանակում էր` որևէ ավելորդ, անթույլատրելի բան չե՞մ ասել, արդյոք:


Կարենը ծիծաղեց: Այդ օրվանից սկսվեցին նրանց բարեկամական, մարդկայնորեն բարի և ջերմ հարաբերությունները: Կարենը Շիրազին տվեց իր ուղիղ հեռախոսների համարները, որպեսզի նա անհրաժեշտության դեպքում անմիջականորեն կապվի իր հետ: Իսկ, ընդհանրապես, Կարենը Շիրազին վերաբերվում էր ինչպես մեծ, անօգնական, երես առած, բայց, միևնույն ժամանակ, արտակարգ տաղանդավոր երեխայի…»

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page