top of page

Լուլուն էլ...

16.11.2020

Եթե Իմ Քայլը հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:


«Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել , ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ ...որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է ։


Հիմա, դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին.


Ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը , հիշու'մ եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն , ես այն հետ վերցրի , որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ ։


ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր , որպես ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ ։


եթե Իմ Քայլը հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում , ես վայր եմ դնում իմ մանդատը։


Շնորհակալ եմ ըմբռնման համար»,- գրել է նա:


Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գրառումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Նրա գրառումից մի քանի րոպե անց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին, պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից:

Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը  Վարագ Սիսեռյանը հայտնեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել:


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում արեց, նշելով, որ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: «Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»,- գրել է Թաթոյանը:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page