top of page

Մահացել է Ահարոն Ադիբեկյանը

03.01.2021

Կորոնավիրուսից մահացել է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը 78 տարեկան էր։


1960-ին Ադիբեկյանը ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկո-տեխնոլոգիական ֆակուլտետ և 1971-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի փիլիսոփայական բաժանմունքը։ 1971-1974 թթ եղել է Կոնկրետ-սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի (Մոսկվա) ասպիրանտ, որտեղ 1978-ին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ նվիրված անձի ապրելակերպի ուսումնասիրման տեսամեթոդաբանական հարցերին։


1981-ին կազմակերպել է սոցիոլոգիական հետազոտությունների խումբ, որը առանց իրավաբանական կարգավիճակի, տնտհաշվարկային հիմունքներով հիմնարկ-ձեռնարկությունների համար կատարել է կիրառական ուսումնասիրություններ աշխատանքի կազմակերպման, աշխատակազմի կառավարման, բնակչության տնտեսական-քաղաքական ակտիվության, նոր սերունդների սոցիալականացման, ընտրությունների անցկացման խնդիրների վերաբերյալ։


1988-ից մշակել և կիրառել է տարրական դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու թեստային համակարգեր։ 1988-ից զբաղվում է մարկետինգային հետազոտություններով՝ Հայաստանի Ռեկլամային Գործակալության, "Հայյուվելիրտորգի", "Հայկենցաղսպասրկման", "Աշտարակ-կաթի", "Գրանդ-Տոբակոյի", "Գրանդ-Քենդիի", "Սիգարոնի","International Spirit Company"-ի, "Երևանի կոնյակի գործարանի" պատվերներով։


1991-ին հիմնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը, որը առ այսօր կատարել է ավելի քան 350 հետազոտություններ՝ Համաշխարհային Բանկի, Զարգացման Ասիական Բանկի, UNDP-ի, INTAS-ի, IFES-ի, IDEA-ի, JICA-ի, CIVICUS-ի. WHO-ի, ՀՀ Կառավարության և առանձին նախարարությունների, տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների և անհատ թեկնածուների պատվերները։


Հայտնի է Հայաստանի ներքաղաքական հարցերի շուրջ իր բազմաթիվ վերլուծություններով: Նրա սոցհարցումներին անվստահություն են հայտնել քաղաքական գործիչներ:


1975-ից դասավանդել է 15 բուհերում մոտ 25 առարկա՝ փիլիսոփայություն, գեղագիտություն, բարոյագիտություն, մեթոդաբանություն, կրոնի պատմություն, ընդհանուր և համեմատական մշակութաբանություն, ընդհանուր և հակ արվեստի պատմություն, քաղաքագիտություն, կառավարման տեսություն, սոցիոլոգիայի հիմունքներ և տարբեր մասնավոր սոցիոլոգիական տեսություններ՝ իրավունքի, բանդային հասարակարգերի, էկոնոմիկայի, ԶԼՄ-ների, անձի, պետական վարչարարության, առողջապահության, արվեստի, ընտանիքի, ամուսնության և այլն։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page