top of page

Պրիգոժինը ՌԴ իրավապահներից պահանջում է ստուգել ՊՆ բարձրագույն ղեկավարության գործունեությունը

31.05.2023

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը նամակ է ուղարկել իրավապահներին՝ պահանջելով հետաքննել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բարձրագույն ղեկավարության գործողությունները Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում և դրան նախորդող շրջանում։


«Այսօր ես Քննչական կոմիտե և Գլխավոր դատախազություն մի նամակ եմ ուղարկել, որով խնդրել եմ ստուգել՝ արդյո՞ք Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հատուկ ռազմական գործողության նախապատրաստման և դրա իրականացման ընթացքում հանցագործություններ կատարվել են, թե՝ ոչ։


Նամակների բովանդակությունը չի հանրայնացվի, քանի որ այդ հարցով զբաղվելու են իրավապահները», - ասել է Պրիգոժինը։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page