top of page

Ռուսաստանը Ադրբեջանի դրոշն է բարձրացնում Հայաստանի վրա. ինչո՞ւ է լռում Արևմուտքը

21.06.2023

Հակարիի կամրջին հունիսի 15-ի եւ հաջորդող իրադարձությունների հայաստանյան այսպես կոչված քաղդասի ու մեդիա-քաղաքագիտական արձագանքները ցույց են տալիս, որ նույնիսկ ասված ու ցուցադրված «թամամ» խոսքն ու տեսարանները տեղ չեն հասնում։ Նիկոլի համակարգմամբ Հայաստանի պետականության վերացման Իսրայել-Ռուսաստան-Թուրքիա ծրագրի շուրջ ներքին կոնսենսուսն անսասան է, ծրագրի իրականացման ընթացքը՝ անխափան։ Հանուն արդարության նշենք, որ ներքին ավանդական բալագանի մեջ առկայծեց հարցադրումը՝ «ռուսներն Արցախից նահանջում են Սյունի՞ք»։


Հակարիի կամրջին ռուս «խաղաղապահների» կողմից ցապարների դրոշի տեղադրման ակտը ավարտում է Նիկոլի համակարգմամբ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացման եւ այն Բաքվի լիակատար վերահսկողությանը հանձնելու գործընթացը, որը մեկնարկել է 2022-ի օգոստոսից, երբ մեկ օրով փակվեց միջանցքը։ 2022-ի օգոստոսից Լրագիրը մանրամասն նկարագրել է Բերձորի միջանցքի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացման մեխանիզմները եւ հետեւանքները, կրկնելու կարիք չկա։


Դրոշի տեղադրման ակտը նշանակում է, որ ռուսները հեռանում են Արցախից եւ «բազավորվում» Սյունիքի մարզում, ինչի վկայությունն է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հապշտապ ծրագիրը եւ Մեղրիի միջանցքի շուրջ նոր ակտիվությունը։ Սա տարածաշրջանից ՌԴ պատմական եւ աշխարհքաղաքական նահանջի ռազմավարության փուլերից մեկն է, որ մեկնարկել է 1916-ին Վանի ստորությունից։ Հայկական կյանքերը եւ տարածքները ռուսների նահանջի նյութն են, նահանջը հնարավորինս անցնցում իրականացնելու համար։ Հայկական տարածքները պետք է անցնեն թուրքերին ու ցապարներին, Իրանի ու Արեւմուտքի հնարավոր ներկայությունը բացառելու համար։


Հայաստանի դեմ 2020-ի պատերազմը եւ հետպատերազմյա «կարգավորումը» նախաձեռնվել են հենց այս նպատակով։ ՌԴ-Իսրայել-Թուրքիա եռյակում Մոսկվան ներկայում այս ծրագրերի գործիքն ու երաշխավորն է՝ հայերը ռուսների դեմ չեն գնա, իսկ Իրանի հարցը փորձ է արվում լուծել զանազան, այդ թվում ռազմական պրեֆերենցիաների միջոցով։ Պատահական չէ, որ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերում միակ խոչընդոտը Իրանն է, դա էլ լուծվող հարց է։


Ինչպես ասում են, որեւէ նոր բան չկա։ Որեւէ նոր բան չկա նաեւ հայկական այսպես կոչված «քաղաքական մտքում»․ Նիկոլի ռուսապատկան հենակները շարունակում են «ռուս եղբայրական խաղաղապահները ապահովում են մեր անվտանգությունը» ապուշությունը, իսկ «արեւմտամետ» սազանդարները հույս ունեն, որ Արցախը հանձնելով՝ կփրկեն Հայաստանը, Մեղրիի միջանցք չի լինի, ռուսներն էլ անելիք չեն ունենա եւ կհեռանան Հայաստանից։ Այս մանկամիտ ագենտուրային աղբի ակունքը Մոսկվան է, որի պաշտոնական ու անպաշտոն խոսնակները օր ու գիշեր «ահազանգում» են, թե Արեւմուտքը ձգտում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։


Արեւմուտքը եթե ձգտեր, ռուսների իզն ու թոզը վաղուց վերացած կլինեին։


Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից, այլապես չէր նախաձեռնի 2020-ի ռազմական արշավը եւ չէր վերածվի Իսրայելի եւ Թուրքիայի գործիքի։


Հեռանալուց առաջ Հայաստան չպետք է մնա։ Հակարիի կամրջին ցապարների դրոշի պատմությունը պետք է որ այլեւս կասկածի տեղ չթողներ։ Արցախը հանձնելու շուրջ կոնսենսուսի մեջ գտնվող քաղդասն ու ապագա պլանավորող հանրությունը կասկած թող չունենան, որ դա միայն սկիզբն է․ նույն սխեման գործելու է «ՀՀ ինքնիշխան տարածքում», ռուսական զորքի տեղակայման վայրերում՝ Սյունիքից Գեղաչքունիք եւ Տավուշ, նրա աստիճանական նահանջով դեպի Գյումրիի բազա եւ Էրեբունի օդանավակայան, որոնք հանձնվելու են թուրքերին։ Փառուխում, Ջերմուկում, այլուր հայերը տեսել են այդ մեխանիզմը, բայց մի բան է տեսնելը, այլ բան՝ տեսածն ընկալելը։ Հիմա ավելի վառ ու անթաքույց օրինակներ են լինելու․ ռուսական զորքի ներկայության դերն ու իմաստը Նիկոլի իշխանության եւ նրա համակարգած այս ծրագրի երաշխավորությունն է։ Նիկոլի հայտարարությունները կադաստրի թղթի ու ՀՀ զինանշանի մասին դրա վկայությունն են։


Ծրագրերը պարտադիր չէ, որ իրականանան, միեւնույն ժամանակ այդ ծրագրերի սպասարկուները եւ ադեպտները Հայաստանում թող որեւէ հույս չունենան, որ պլստալու են։ Հետքերը վերացնելու ավանդույթը ոչ ոք չի չեղարկել։


Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page