top of page

Ֆրանսիացիներն ավելի՞ հայ են, քան մենք

26.11.2020

Ֆրանսիայի Սենատն ընդունեց բանաձևը, որով կառավարությանն առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։


ՀՀ ԱԺ-ում լռություն է։ Ֆրանսիացիք գոռում են ադրբեջանցիների ռազմական հանցագործությունների մասին, մերոնք՝ լռում։ Ֆրանսիացիք գոռում են հայերի պատմական իրավունքների մասին, մերոնք՝ լռում։ Ֆրանսիացիք պահանջում են աշխարհից արդարություն մե՛ր համար, մերոնք՝ լռում։


Իմքայլականներ, մտեք խորհրդարան, գույքագրեք մեղադրանքները, սկսեք ուղարկել նամակներ միջազգային բոլոր կառույցներին, իրավապաշտպան կազմակերպություններին, պետությունների կառավարություններին, դատարաններին։ Մի բան արեք, իշխանություն ե՛ք։


Շարժվեք, հա՛յ եք։ Պաշտպանեք իմ, մե՛ր իրավունքները։ Սկսեք պայքարել, գործեք, դռներ ջարդեք, պարտադրեք, կռիվ տվեք գոնե հիմա։ Պետություն ենք, ի վերջո։

Թե չեք կարող՝ ՀԵՌԱՑԵ՛Ք։


Տանուլ ենք տալիս անգամ տանուլ տալուց հետո։ Մի խայտառակեք մեզ աշխարհի առաջ։ Գործ արեք, գործե՛ք։


ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page